Microsoft ընկերության նոր կրծկալը ունակ է կարդալ կնոջ հույզերը եւ կանխել շատակերութունը։ Բանն այն է, որ երբ մարդիկ սթրեսային կամ զգայուն վիճակում են, նրանք անջատված ծամում են, իրենց ինչ-որ բանով զբաղեցնելու համար։ Դա կարող ի չիք դարձնել կազմվածքը պահպանելու բոլոր ջանքերը, եւ հանգեցնել անառողջ սննդի օգտագործմանը։
«Դուք զբաղված եք, ամբողջ օրը վազքի մեջ եք երեխաների հետ, ժամերով աշխատում եք», - Նյու Յորքի CBS WCBS հեռուստաալիքին ասաց դիետոլոգ Էլիզա Զիդը։ «Այս ամենը ձեզ ստիպում է հարմար տեղավորվել՝ համեղ ուտելիքով հանդերձ», - հավելեց նա։
Microsoft Research-ի մասնագետները հաղորդում են, որ կրծկալի վրա տեղադրված են ընկալիչներ, որոնք թույլ են տալիս չափել էմոցիոնալ վիճակը եւ սրտի էլեկտրասրտագրություն կատարել։
Երբ կրծկալ կրող կինը սթրես է ապրում, եւ կարող է շատակերության տրվել, կրծկալը հաղորդագրություն է ուղարկում կնրա սմարթֆոնին։
Փորձարկման ժամանակ կանայք ասաել են, որ կրծկալները կարողանում էին 75 տոկոսով ճիշտ որոշել իրենց տրամադրությունը։ Կրծկալի մարտկոցների աշխատանքի ժամանակը ընդամենը 4 ժամ է, այսինքն, ստեղծողները դեռ աշխատելու տեղ ունեն։
Գիտնականները հույս ունեն ստեղծել նաեւ սարքի տղամարդկային տարբերակը։ Նրանք արդեն փորձել են այդպիսի մոդել ստեղծել, ընկալիչները վարտիքի մեջ տեղադրելով, բայց այդ դեպքում ընկալիչները սրտից շատ հեռու էին։






