Գրիպն ամենեւին միակ սեզոնային հիվանդությունը չէ. կան նվազագույնը եւս 30 հիվանդություններ, որոնցով վարակվելու հավանականությունը կախված է սեզոնից:
Օրինակ՝ ջրծաղիկով առավել հաճախ վարակվում են գարնանը, սեռական ինֆեկցիաներով, այդ թվում՝ սեռական օրգանների հերպեսով եւ սիֆիլիսով՝ ամռանը: Իսկ ահա աշնանը մարդկանցից շատերը, հատկապես երեխաները, որոնք ամառային արձակուրդներից հետո սկսում են դպրոց եւ մանկապարտեզ հաճախել, կարմրուկով են վարակվում:
Columbia Mailman School of Public Health-ից պրոֆեսոր Միկաելա Մարտինեզը վերլուծել է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան եւ եվրոպական կենտրոնների եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ու հիվանդությունների ցանկ ներկայացրել, որոնցով վարակվելու վտանգը կախված է սեզոնից: Նա իր հետազոտությունը հրապարակել է PLOS Pathogens ամսագրում:
Հարկ է նշել, որ ներկայացված են միջինացված տվյալներ, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ երկրում, կախված նրա կլիմիայական պայմաններից, հիվանդացությունը կարող է մյուսներից տարբերվել:
Եվ այսպես…

ԳԱՐՈՒՆ
- Շագասի հիվանդություն
- Ջրծաղիկ
- Դիֆթերիա
- Սեռական օրգանների հերպես
- B հեպատիտ
- Ռոտավիրուսային ինֆեկցիա
- Սալմոնելա
ԱՄԱՌ
- Բրուցելոզ
- Շագասի հիվանդություն
- Խոլերա
- Դիֆթերիա
- Սեռական օրգանների հերպես
- Սուսանակ
- B հեպատիտ
- Լեգեոներների հիվանդություն
- Լայմի հիվանդություն
- Պոլիոմիելիտ
- Կարմրախտ
- Շիգելյոզ
- Գոտեւորող որքին (հերպես)
- Սիֆիլիս
- Տուբերկուլյոզ
- Կարկամախտ
- Որովայնային տիֆ
- Վիրուսային մենինգիտ
- Վեյլի հիվանդություն
- Արեւմտյան Նեղոսի վիրուս
- Կապույտ հազ
ԱՇՈՒՆ
- Սուսանակ
- Կարմրուկ
- Կապույտ հազ
ՁՄԵՌ
- Բակտերիալ թոքաբորբ
- Թռչնի գրիպ
- Հեմոֆիլիայի ցուպիկ
- Գրիպ
- Ռոտավիրուսային
- Կարմրախտ






