Ապրումները եւ վիճաբանությունները հանգեցնում են վաղաժամ մահվան, պարզել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով  9870 մարդու 2000-2011թթ ընկած ժամանակահատվածում։ Այս կապը հատկապես նկատվում է տղամարդկանց եւ չաշխատող մարդկանց մոտ։

Գիտնականները գնահատել են սոցիալական կապերում առկա լարվածության մակարդակը՝ հետաքրքրվելով թե մասնակիցների մտերիմներից ովքեր են ստիպել իրենց մտահոգվել կամ հանդես են եկել որպես վիճաբանության պատճառ։ Մասնագետներին նաեւ հետաքրքրել է իրենց զգացմունքային աջակցության եւ դեպրեսիայի նախանշանների մակարդակը։ Հետազոտության ընթացքում կանանց 4%-ը, իսկ տղամարդկանց 6%-ը մահացել է։ Գրեթե 50%-ը մահացել է քաղցկեղից։ Մահացությունների մյուս պատճառները եղել են սիրտ-անոթային եւ լյարդի հիվանդությունները, դժբախտ պատահարները եւ ինքնասպանությունները։

Գրեթե ամեն տասներորդը հայտարարել է, որ իր զուգընկերը կամ երեխաները միշտ ինչ-որ բան են պահանջում, ինչը նրան անհանգստություն է պատճառում։ Նրանց 6%-ը ընդունել է, որ հաճախ վիճաբանում է իրենց ընտանիքի անդամների հետ, իսկ  2%-ը հաճախ նաեւ վիճում է ընկերների հետ։ 6%-ը վիճել է իրենց զուգընկերների, 2%-ը՝ այլ հարազատների, 1%-ը ընկերների եւ հարեւանների հետ։ Այսպիսով, մահվան վտանգը կրկնակի ավել է եղել այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են բախվել իրենց զուգընկերոջ կամ զուգընկերուհու կողմից ներկայացված պահանջների հետ։

Ինչ վերաբերում է երեխաների մոտ հանդիպող համանման իրավիճակներին, ապա այստեղ մահացությունների վտանգը 50%-ով մեծանում է։ Հարեւանների հետ վիճաբանությունների պատճառով մահվան վտանգը երեք անգամ ավելանում է։ Եվ եթե այս ամենի հետ մեկտեղ մարդը չի աշխատում, ապա մահվան վտանգը մեծանում է 4,5 անգամ՝ համեմատած աշխատող մարդկանց հետ։