Եթե ձեր սիրելին փորձում է նիհարել, փորձեք օգնել նրան: Եվ տոն օրերը բացառություն չեն: Իրականում առողջ նվերը հիասքանչ հնարավորություն է ցուցադրելու ձեր հոգածությունը: Հնարավոր է նաեւ գների խելամիտ սահմաններում նվերի շատ լավ տարբերակներ գտնել, կարծում է դիետետոլոգ Սինտիա Սասսը, ով New York Rangers NHL թիմի խորհրդատուն է։  Ահա թե ինչ է նա խորհուրդ տալիս Fox News կայքի ընթերցողներին.

Շատ լավ նվեր են դելիկատեսները

Ինչ որ սննդարար հյուրասիրության կամ մի ամբողջ զամբյուղ սննդարարար դելիկատեսների վրա դուք կարող եք ծախսել սկսած 20 դոլարից մինչեւ այնքան շատ գումար, որքան որ կցանկանաք: Իմ սիրելի դելիկատեներն են ՝ թարմ օրգանական մրգերը, ընկույզները, ձիթապտղի յուղը, բանջարեղեն եւ համեմունքներ, օրգանական թեյեր, ինչպես նաեւ այգում աճեցնելու համար հատուկ սերմեր:

Վատ նվեր. անառողջ հյուրասիրություն

Ակնհայտ է, որ տուփով շոկոլադե կոնֆետները կամ խմորեղենները վատ ընտրություն են նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նույնիսկ եթե դուք լավ մտադրություններ ունեք, այսպիսի նվերը կարող է ընկալվել որպես առողջ լինելու ջանքերը խափանելու միջոց:

Լավ նվեր. խոհանոցային պարագաներ

Գույություն ունի խոհանոցային պարագաների մի ամբողջ շարք, որոնց միջոցով հնարավոր է առողջ սնունդ պատրաստել, եւ որոնք հիանալաի նվեր կարող են լինել: Թանկարժեք նվերների շարքին է պատկանում Վոկը (չինական թավան), իսկ ոչ շատ թանկարժեքներից է ջրի թորման ապարատը կամ սառը թեյի պատրաստման կոմպլեկտը: Ոչ թանկ լավ տարբերակներ են՝ ցիտրուսները մաքրելու հատուկ դանակ, ցիտրուսների համար նախատեսված հյութաքամիչ,  ջեռակ եւ ավոկադոն կտրելու դանակ:

Լավ նվեր. խոհարարական դասընթացներ

Մատչելի գնով դուք կգտնեք դասընթացեներ խոհարարական դպրոցներում: Տարբերակները ներառում են այնպիսի յուրօրինակ ճաշատեսակներ, ինչպիսիք են բուսակերների ապուրը, կամ կարող եք ուսանել տարբեր խոհանոցներ, օրինակ, միջերկրածովյանը։ Սիրելի մարդու հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար կարող եք ինքներդ էլ հաճախել դասընթացները:

Վատ նվեր. կշեռք

Կարծում եմ, բոլորն էլ կհամաձայնեն, որ ընկերոջը կամ հարազատին կշեռք նվիրելը վատ միտք է, եթե իհարկե նա ինքը ձեզ չի խնդրել դրա մասին, կամ գուցե դուք ցանկություն ունեք խզել նրա հետ հարաբերությունները:

Լավ նվեր.  սպորտային կամ այլ պարագաներ

Եթե սիրելի մարդը ներգրավված է ինչ-որ կոնկրետ գործունեության մեջ, օրինակ՝ քայլք կամ այգեգործություն, շատ լավ միտք է նվիրել ինչ-որ պարագաներ, որոնք անհարժեշտ են այդ գործունեության համար: Օրինակ, մեկ զույգ լավ այգեգործական ձեռնոցներ, քայլաչափ կամ ձեռքի ժամացույց, դա եւս խելացի նվեր է, եւ կգնահատվի նվերն ընդունողի կողմից:

Լավ նվեր. նվեր-սերտիֆիկատ մթերքի համար

Ես գիտեմ, որ սերտիֆիկատները միօրինակ նվերներ են թվում, բայց , եթե խոսքը գնում է լավ ռեստորանների եւ մթերային խանութների մասին, իմ համար դա լավագույն նվերն է: