Շոտլանդիայից 49-ամյա Փաուլինա Հանթին երիկամի փոխպատվաստումից հետո ագրեսիվ տեսակի քաղցկեղ էին ախտորոշել: The Daily Mail-ը հաղորդում է, որ հիվանդության զարգացման պատճառը դոնորական օրգանն է:

Բժիշկները կնոջ մոտ որովայնի խոռոչի քաղցկեղ եւ լիմֆոմա են հայտնաբերել: Մինչդեռ թույլ առողջության պատճառով քիմիաթերապիան կնոջը հակացուցված է:

Տարօրինակ համընկնմամբ ավելի վաղ մեկ այլ հիվանդ, որին նույն դոնորից լյարդ են փոխպատվաստել, վիրահատությունից մի քանի շաբաթ առաջ մահացել է:

Բժիշկները վստահեցնում էին, որ դոնորական օրգանը անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, սակայն երբ Փաուլինան պաշտոնական դիմում է ուղարկել, նրա երիկամը հեռացրել են:

Սակայն այս քայլը դրական ազդեցություն չի ունեցել, քանի որ քաղցկեղային բջիջները հասցրել են տարածվել նրա ավշային հանգույցներում:

Հետագայում պարզվել է, որ դոնորի նյութերում ագրեսիվ քաղցկեղի մասին էր նշվում:

Փաուլինան ճնշված վիճակում է: «Փոխպատվաստումն ինձ պետք է կյանք պարգեւեր, բայց արդյունքում ես մահ ձեռք բերեցի», - նշում է կինը:

Արյան եւ փոխպատվաստման ազգային ծառայությունը, որն ամեն տարի օրգանների փոխպատվաստման ավելի քան  6 հազար վիրահատությունների համար օրգաններ է մատակարարում, չի ընդունում իր մեղավորությունը:

NHS-ի ղեկավար կազմի ներկայացուցիչ Ջոն ֆորսայթը նշում է, որ հավանական է, հետազոտությունների ժամանակ դոնորի մոտ քաղցկեղ չի հայտնաբերվել:

«Դա նշանակում է, որ դոնորից չախտորոշված քաղցկեղի փոխանցման վտանգ կա, թեւ, բարեբախտաբար, դա շատ հազվադեպ է հանդիպում», - ասել է նա: