The Daily Mail-ը հայտնում է, որ վերջին 2 տարիներին տղամարդու մոտ իսկական «գարեջրային փոր» էր առաջացել, ինչը նրան ընկերների բարեհոգի կատակների թեման էր դարձրել: Մինչդեռ, Հեկտորը խմող չէր եւ իր կերպարանափոխությունը վերագրում էր օրգանիզմում տարիքային փոփոխություններին:
Ֆիզիկական վարժությունների եւ դիետայի ճանապարհով նիհարելու փորձերից հետո տղամարդն, այնուամենայնիվ, որոշել է բժշկի այցելել: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հեկտորի փորի մեջ քաղցկեղային ուռուցք կա, որի չափերը հասել էին 31 կգ-ի: Ախտորոշումը մխիթարական չէր՝ անդրորովայնաթաղանթային տարածքի լիպոսարկոմա:
Նման ուռուցքները բավականին արագ են աճում եւ իրենց չափերով կարող են «մրցել» հասած ձմերուկի հետ: Չնայած դրան, դրանք օրգանիզմում շատ դանդաղ են տարածվում, ինչի հետ կապված հեռացնում են վիրաբուժական ճանապարհով, այնուհետեւ հիվանդին ճառագայթային թերապիա նշանակում:
Ուռուցքի այս տեսակը չափազանց հազվադեպ է հանդիպում՝ 2,5 մլն մարդուն մեկ դեպք: Անդրորովայնաթաղանթային տարածքի լիպոսարկոմայի դեպքում 5-ամյա ապրելիությունը կազմում է միջինը 40-60 տոկոս:
Հեկտորի մոտ ահռելի ուռուցքի հեռացման վիրահատությունը տեւել է 6 ժամ: Հիմա տղամարդը ստիպված է յուրաքանչյուր 4 ամիսը մեկ ՀՏ անցնել, որպեսզի բժիշկները կարողանան ռեցիդիվը ժամանակին հայտնաբերել:
Տղամարդը խոստովանել է, որ իրեն հոյակապ է զգում. «Վիրահատությունից հետո ես ազատվել եմ առողջական շատ խնդիրներից: Անհետացել են դիաբետը եւ զարկերակային բարձր ճնշումը: Էներգիան ափերից դուրս է գալիս»:



Source The Daily Mail
Photos Kcall






