28-ամյա Քիիլի Ֆավելը կարծում էր, թե պարզապես գիրացել է, քանի որ տեղի ունեցողի այլ բացատրություն չուներ. նրա փորի չափերը մեծացել էին, սակայն հղիության ստուգման 3 թեստն էլ բացասական էին:
Փորի չափերի պատճառով բրիտանուհին դժվարությամբ էր մեքենա վարում կամ ասիճաններով բարձրանում: Ավելին՝ նա ստիպված էր հագնել ապագա մայրերի համար նախատեսված հագուստ: Մի օր Քիիլին աշխատավայրում ուշաթափվել է: Դրանից հետո նա հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ եւ անհրաժեշտ է բժշկի գնալ:
Երբ աղջիկը դիմել է հիվանդանոց, առաջին հերթին արյան անալիզ են կատարել, որը, ինչպես տնային թեստերը, հերքել է հղիությունը: Դրանից հետո նրան ՈՒՁՀ են կատարել, որն ամեն ինչ իր տեղն է դրել. պարզվել է, որ կնոջ փորի մեջ արդեն մի քանի տարի աճում է ձվարանների ահռելի կիստա:
Կիստայի հեռացման վիրահատությունը տեւել է ավելի քան 5 ժամ: Հեռացված զանգվածը կշռելով՝ բժիշկներն իրենք էլ են զարմացել՝ այն 26 կգ քաշ ուներ: Վիրահատությունից հետո աղջկա քաշը երրորդ մասով պակասել է: Նրա փորին են մնացել 30 սանտիմետրանոց սպի եւ մաշկի ձգումների մեծ հետքեր:
Բժիշկները պնդում են, որ տեղի ունեցածը չի ազդի Քիիլիի մայր դառնալու հնարավորության վրա:






