Նյու Քասլից Մայլո Նայթը բարդ զուգորդված իմունոդեֆիցիտով է ծնվել: 3 ամիս նա անցկացրել է ստերիլ պղպջակում, որտեղ ոչ բակտերիա, ոչ վիրուս կար, որոնք կարող էին հաշված ժամերում սպանել նրան: Մայլոն 2 ամսական էր, երբ նրան բարդ զուգորդված իմունոդեֆիցիտ ախտորոշեցին: Դա նշանակում էր, որ նրա օրգանիզմն ի վիճակի չէր դիմայակել անգամ ամենաանշան վարակին. ցանկացած վիրուս կարող էր նրան սպանել:

Հենց այդ պատճառով իր կյանքի հաջորդ երեք ամիսները Մայլոն ստերիլ պղպջակում անցկացրեց, որը հատուկ նրա համար ստղեծվել էր Նյու Քասլի մանկական հոսպիտալի մասնագետների շնորհիվ: Քանի դեռ նա այնտեղ էր, ծնողներին չէր կարելի ոչ նրան համբուրել, ոչ նրա դեմքին հպվել:Նա ստիպված կլիներ ողջ կյանքը ստերիլ պայմաններում անցկացնել, բայց ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման շնորհիվ նա փրկվեց նման կյանքից:

Մայլոյի համար դոնոր դարձավ նրա հայրը, որը նրա հետ գենետիկապես համատեղելի էր: Փոխպատվաստված ցողունային բջիջները երեխայի համար նոր իմունային համակարգ «մշակեցին», որը կարող էր պայքարել վարակների դեմ:

Այժմ Մայլոն վերջապես տուն է վերադարձել, որտեղ կարող է իր ծնողների հետ իր կյանքի առաջին Ամանորն անցկացնել:

Բարդ զուգորդված իմունոդեֆիցիտը գենետիկ մուտացիայի արդյունք է, որի ժամանակ իմունային բջիջները՝ արյան սպիտակ բջիջների տեսքով, կամ լիովին բացակայում են կամ չեն կարողանում նորմալ գործել: Անցյալում այս հիվանդությամբ երեխաների մեծամասնությունը շատ շուտ մահանում էր վարակներից, բայց ժամանակակից բժշկությունը կարող է օգնել նման հիվանդներին. ինչպես դա եղավ Մայլոյի դեպքում: Մինչեւ վիրահատությունը երեխային ստերիլ տարածությունում են պահում այնքան ժամանակ, մինչեւ որ պատրաստվում է ոսկրածուծ փոխպատվաստման վիրահատությունը: Դրանից հետո երեխայի իմունային համակարգը հիմնականուևմ սկսում է նորմալ աշխատել: