Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, ինչի հետ կապված շատ երկրներում, այդ թվում Հայաստանում մի շարք միջոցառումներ են անցկացվում՝ ՄԻԱՎ ինֆեկցիայի եւ դրա վաղ ախտորոշման կարեւորության մասին տեղեկություններ տարածելու նպատակով:

Երեւանում այսօր նախատեսվում են հետեւյալ միջոցառումները.

12:00-16:00 – Լուսանկարների ցուցահանդես

Մաշտոցի պուրակում կանցկացվի լուսանկարների ցուցահանդես, որոնք ցուցադրում են ՄԻԱՎ-ով ապրող կանանց կյանքը: Անցորդներին բուկլետներ կբաժանվեն ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհների, կանխարգելման եւ հետազոտությունների մասին: Նախատեսվում է նաեւ վիկտորինա, որի հաղթողները խորհրդանշական մրցանակներ կստանան:

Մանրամասները՝ https://www.facebook.com/events/978878618978765/

13:00-18:30 – Անվճար թեստավորում

Հյուսիսային պողոտայում հնարավոր կլինի ՄԻԱՎ-ի եւ В ու С հեպատիտի անվճար թեստավորում անցնել շարժական լաբորատորիայում: Թեստի համար մատից արյուն է վերցվում, պատասխանը պատրաստ է լինում ընդամենը 15 րոպեից:

Մանրամասները՝ https://ppan.am/%D5%84%D4%BB%D4%B1%D5%8E-%D5%AB-%D6%87-%D5%B0%D5%A5%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A6/

15:00-18:00 – Կարմիրը կտավին

Նկարիչները եւ նկարազարդողները միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ արվեստի միջոցով բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Նրանցից յուրաքանչյուրը կներկայացնի ՄԻԱՎ-ի դեմ պայքարի խորհրդանիշ կարմիր ժապավենի իր տեսլականը: Միջոցառումը կանցկացվի THE LOFT ակումբում:

Մանրամասները՝ https://www.facebook.com/events/358173418269091/