Իմ դեմ եւս մեկ կազմակերպություն է ստեղծվել, կատակով ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կառավարությունների ընդունելությունների տանը մայիսի 29-ին կայացած Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի շնորհանդեսի ժամանակ։ Գաղափարի հեղինակն ու Ասոցիացիայի ստեղծողը նախարարի կինն է եւ Առողջապահության նախարարի խորհրդական՝ Ռուզաննա Խաչատրյանը։

NEWS.am.Mediсine-ի այն հարցին, որ եթե նախարարի դեմ բողոք լինի, արդյոք Ասոցիացիան այն կդիտարկի, Ռ. Խաչատրյանը պատասխանեց, որ բողոքը անպայման կդիտարկվի, անհրաշեշտության դեպքում էլ Ասոցիացիան նախարարին սատար կկանգնի։

Ըստ տիկին Խաչատրյանի, Ասոցիացիան թույլ կտա ռազմական բժիշկներին համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ զինծառայողների առողջության, ինչպես նաեւ ոլորտում թերությունների վերացման։

«Իսկ եթե շահարկումներ ու անհարկի ոտնձգություններ լինեն, մենք կփորձենք պարզել ճշմարտությունը», - ասաց նա։

Ռ.Խաչատրյանն ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը։ 2003 թվականին գիտական աստիճան է ստացել Փարիզի համլսարանում իմպլանտոլոգիայի գծով։