Հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային միջավայրի անհասանելիությունը, ինչպես նախկինում, չլուծված խնդիր է մնում: Դեկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ»-ի համակարգող Սուրեն Մաղաքյանը նշեց, որ Հայաստանում բնակելի եւ վարչական շենքերի, դպրոցների եւ բուհերի հասանելիությունը լավագույնը ցանկանալու հույս է տալիս:
Նրա խոսքով՝ պետք է հասանելություն ապահովվի հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց համար: Մինչդեռ դեպքեր են տեղ գտնում, երբ, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված թեքահարթակներն այնպիսի թեքությամբ են կառուցվել, որ նույնիսկ էլեկտրաշարժահաղորդակով հաշմասայլակով դրանց հաղթահարումը վտանգավոր է: Ինչպես նշվեց, նման պատկեր է նկատվել Թալինում:
Մաղաքյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ վերջին տարիներին մարզպետարանների շենքերի վերանորոգման աշխատանքներին տպավորիչ գումարներ են հատկացվում, սակայն դրանք հիմնականում ծախսում են կոսմետիկ վերանորոգման վրա: Մինչդեռ, նրա խոսքով, այդ միջոցների մի մասը հնարավոր կլիներ հատկացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ վերելակներ գնելուն:
Փորձագետը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային միջավայրի անհասանելիությունը բացասական դերակատարում ունի նաեւ զբոսաշրջության զարգացման տեսակետից, քանի որ հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկներին զրկում է Հայաստանում լիարժեք հանգստանալու հնարավորությունից:
Մաղաքյանն անդրադարձավ նաեւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար մարզադպրոցների անհասանելիության հարցին: Նա նշեց այն, որ 2014-2018 թվականներին Երեւանի քաղաքապետարանը ավելի քան 450 մլն դրամ էր հատկացրել մայրաքաղաքի մարզադպրոցների վերանորոգմանը:
«Հաշմանդամները սպորտով զբաղվելու իրավունք ունեն, սական չեն կարողանում այդ իրավունքից օգտվել»,- ասաց նա:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ ծերերի հարցերով վարչության պետ Արթուր Քեսոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում դեկտեմբերի 1-ի տվյալներով պաշտոնապես գրանցված է 182193 հաշմանդամ, որից 89.6 հազարը կանայք են, 8141-ը՝ երեխաներ:
Նա տեղեկացրեց, որ ավելի վաղ ներդրված լսողական սարքերի եւ հաշմասայլակների հավաստագրման համակարգը, որն իրականացվում էր պետության կողմից, իրեն լիովին արդարացրեց: Այդ կապակցությամբ կառավարության հաստատմանն է ներկայացվել այլ պրոթեզա-օրթոպեդիկ սարքերի վրա հավաստագրման պահանջների տարածման մասին փաստաթուղթ:
«Հուսանք, որ տվյալ պահանջը կսկսի գործել հաջորդ տարվա հունվարի 1-ից», - ասաց նա:






