Քաշի վերահսկման ոչ առողջ մեթոդները, ինչպիսին են էքստրեմալ սննդակարգերը, օրգանիզմի «մաքրումները» եւ այլն, կարող են լուրջ վնաս հասցնել միջին տարիքի մարդկանց առողջությանը: Այս մեթոդները սպառնում են մարսողության խանգարումներով, դեպրեսիայով եւ հոգեմետ նյութերի չարաշահմամբ:

University of Minnesota-ի գիտնականները կենտրոնացել են մարդու կյանքի տարբեր փուլերում քաշի վերահսկման տարբեր պրակտիկաների տարածվածության ուսումնասիրման վրա: Նրանք հայտնաբերել են, որ մարդիկ հաճախ այդպիսի պրակտիկայի են դիմում դեռեւս դեռահաս տարիքում, իսկ մեծ տարիքում այս հակվածությունը միայն խորացնում են:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Eating Disorders-ում, գիտնականները վերլուծել են 1455 մեծահասակ տղամարդկանց եւ կանանց պատասխանները, որոնց հարցրել են, թե ինչպիսի սննդակարգի են հետեւում:

Պարզվել է, որ

  • Տարիքի ընթացքում կանայք եւ տղամարդիկ սկսում են ավելի հաճախ դիետաների հետեւել
  • 25-ից մինչեւ 31 տարեկանը տղամարդկանց մոտ դիետաներին հետեւելու հաճախականությունն ավելացել է (տարեկան 5 կամ ավելի դիետա), ինչպես նաեւ սկել են ավելի հաճախ օգտվել քաշի վերահսկման ծայրահեղ ձեւերից, ներառյալ օրգանիզմի մաքրումը եւ նիհարեցման համար վտանգավոր հաբերը:
  • Եվ կանայք եւ տղամարդիկ հասուն տարիքում հակված են հետեւել այն դիետաներին եւ քաշի վերահսկման անառողջ պրակտիկաներին, որոնց սկսել են հետեւել դեռ երիտասարդ տարիներին,
  • Երկու սեռերի ներկայացուցիչների մոտ 20 տոկոսը նշել է, որ հասուն տարիքում սկսել են դիետա պահել
  • Կանանց մոտ 20 տոկոսը հայտնել է, որ հասուն տարիքում հրաժեշտ են տվել նիհարեցման անառողջ  տարբերակներին:

Այսպիսով, հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ նիհարեցման վտանգավոր միջոցների են դիմում ոչ միայն դեռահասային տարիքում: Այդ մեթոդները սակայն կարող են առողջության համար մի շարք անցանկալի հետեւանքների հանգեցնել: