Հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ավելի հավանական է, որ երեխա կունենան այն ժամանակ, երբ բացահայտեն, որ իրենց դպրոցական ընկերուհիները մայր են դարձել, հաղորդում է Daily Maily-ը։

Հետազոտության համահեղինակ Իտալիայում Բոկոնի համալսարանի ասպիրանտ Նիքոլետա Բալբոն ասել է, որ երեխա ունենալու վարակը վաղ հասունության շրջանում իսկապես շատ տարածված է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։ Երեխա ունենալու վարակը հատկապես ավելի ցայտուն արտահայտվում է այն ժամանակ, երբ դպրոցական ընկերուհիներից մեկը երեխա է ունենում։ Այն իր գագաթնակետին է հասնում մոտ եկու տարի անց, իսկ դրանից հետո այս ցանկությունը մարում է երկար ժամանակով», - ասել նա։

Հետազոտությունը ուսումնասիրել է ավելի քան 1700 ամերիկացի կին, երբ նրանք եղել են 15 տարեկան եւ շարունակվել մինչ նրանց 30 տարեկան դառնալը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ պտղաբերության հետ կապված որոշումները ոչ միայն կախված են տվյալ անհատի բնավարորությունից եւ նախընտրություններից, այլեւ նրա սոցիալական շփումներից, որոնցում բոլորն էլ ներգրավված են։ Հետազոտությունը նաեւ հաստատել է այն, որ դպրոցական ընկերները մեծ ազդեցություն ունեն մեր կյանքում նաեւ դպրոցն ավարտելուց հետո, քանի որ այնպիսի ընկերներով, ովքեր նոր են ծնող դարձել, շրջապատված լինելը մարդկանց մոտ երեխա ունենալու ցանկություն է առաջացնում»,-ասել է Բալբոն։

American Sociological Review-ում հրապարակված ուսումնասիրությունը հիմնված է ԱՄՆ-ում դեռահասների առողջության ազգային երկայնական ուսումնասիրության տվյալների վրա։