Հայաստանի բիոլաբորատորիաների հետ կապված ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մտավախությունները անհիմն չեն: Դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Լավրովը նախկինում ասել էր, որ Մոսկվան եւ Երեւանը փաստաթուղթ են պատրաստում, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը: Այս մասին նա ասել էր՝ պատասխանելով Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայության մասին հարցին: Նրա խոսքով փաստաթուղթը կերաշխավորի, որ «այնտեղ ամեն ինչ թափանցիկ է»:
Գրիգորյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը լիովին տրամաբանական է, քանի որ «անգամ տեղական մասնագետները երբեմն պատկերացում չունեն, թե ինչով է զբաղվում այդ լաբորատորիան»:
Դրա հետ կապված նա լիովին բնական անվանեց ՌԴ անվտանգությունը պաշտպանելու ցանկությունը:
«Այդ փաստաթուղթը վկայում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չկա փոխադարձ վստահություն, ինչպես առաջ», - ասաց նա:
Փորձագետը հիշեցրեց, որ Վրաստանում կենսաբանական լաբորատորիայի գործունեության հետ կապված արդեն իրականացվող աշխատանքների երկակի ուղղվածության մասին տեղեկատվություն է ստացվել, ընդ որում ամերիկացի ռազմական մասնագետների ներգրավվածությամբ:
Այսպիսով, ինչպես նշվեց, Հայաստանի եւ ՌԴ միջեւ պայմաանգիրն ուղղված է նրան, որպեսզի բացառվի լաբորատորիայում ամերիկացի ռազմական համաճարակաբանների, միկրոկենսաբանների եւ այլ փորձագետների ներկայությունը:
Մինչդեռ Գրիգորյանը նշեց, որ նա իրադարձությունների նման զարգացում չի ակնկալում, քանի որ հայկական լաբորատորիան իր ծավալներով զգալիորեն զիջում է Վրաստանի եւ Ղազախստանի լաբորատորիաներին:
«Համեմատության համար նշեմ, որ Վրաստանում այս լաբորատորիաների ստեղծման համար 150 մլն դոլար է ներդրվել, Ղազախստանում՝ 130 մլն դոլար
(այս ֆինանսավորումն աստիճանաբար աճում է), իսկ Հայաստանում՝ ընդամենը 15 մլն դոլար», - ասաց նա: Այսպիսով եթե հայկական լաբորատորիան օգտագործվում է երկակի նշանակության աշխատանքների համար (Գրիգորյանը չբացառեց, որ տեղական մասնագետները կարող են անգամ չկասկածել դրա մասին), ապա միեւնույն է նրան երկրորդային դեր է տրված: Այսինքն այն չի զբաղվի լուրջ կենսաբանական հարձակումների հարցերով:
Բայց արդյոք մտավախությունների առիթ կա եւ իսկապես կենսաբանական լաբորաորիաներն այդքան վտանգավոր են:
Այս հարցում Գրիգորյանը նշում է որոշ տարօրինակ համընկնումների մասին:
Օրինակ՝ Վրաստանում Ֆիլիպիններից հայտնված ճանճերի դեպքը: Բանն այն է, որ ճանճերի այդ տեսակը տվյալ տարածաշրջանում չի հանդիպում: Բայցի այդ, դրանք վտանգավոր հիվանդությունների փոխանցողներ են:
Գրիգորյանի խոսքով՝ նման օրինակները քիչ չեն: Նույն Ուկրաինայում, որտեղ կենսաբանական լաբորատորիաներ են բացվում, տարօրինակ կերպով սկսում են որոշ հիվանդություններ տարածվել:
«Հայաստանում, բարեբախտաբար, դեռ ոչ մի նման բան չի նկատվում: Մենք ապացույցներ չունենք, որ մեր լաբորատորիան անօրիանկան գործունեությամբ է զբաղվում:
Թեեւ, իհարկե, որոշ հիվանդությունների բռնկումներ կային, որոնք շատ կասկածելի են: Օրինակ՝ 2017-ին Արծվաբերդում տուլյարեմիայի բռնկումը: Այն տարածվում է ջրով եւ սննդամթերքներով՝ կրծողների միջոցով:
Մինչդեռ տուլյարեմիան կարող է կիրառվել նաեւ որպես կենսաբանական զենք, ընդ որում տվյալ դեպքում այն օդակաթիլային ճանապարհով է տարածվում: Արծվաբերդում Հայաստանում առաջին անգամ օդակաթիլային ճանապարհով տվյալ հիվանդությամբ վարակի դեպք հայտնաբերվեց: Իհարկե, մանրամասն հետազոտություններ եւ բնակչության պատվաստում իրականացվեց, բռնկումը տեղայնացվեց:
Կան նաեւ այլ օրինակներ: Այնպես, որ Լավորվի հայտարարությունը անհիմն չէր: Ես բազմիցս ասել եմ, որ մեր կենսաբանական պաշտպանվածության աստիճանը շատ ցածր է, եթե չասենք վատը: Եվ եթե կենսաբանական հարձակում լինի, մենք պաշտպանված չենք. Մարդը, կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչները կարող են զոհ դառնալ», - ասաց Գրիգորյանը:
Փորձագետը նշեց, որ բազմիցս ԱԱԾ ուշադրությունը հրավիրել է հատուկ ստորաբաժանման ստեղծման անհրաժեշտությանը, որը կզբաղվեր այդ հարցերով:
«Վերահսկողությունը շատ ցածր է: Մեր մասնագետները, որոնք արտասահմանում վերապատրաստվում են, չեն վերահսկվում: ԱԱԾ-ն պետք է մանրամասն ուսումնասիրի այն փորձագետների անցյալը, որոնք գալիս են Հայաստան մեր կադրերին սովորացնելու համար: Պետք է հստակ իմանալ՝ որտեղ են նրանք մինչ այդ աշխատել, ինչ երկրներում եւ ինչպիսին էր նրանց գործունեության ուղղվածությունը», - ասաց Գրիգորյանը:





