Ռուս նեյրոֆիզիոլոգները դեպրեսիայի եւ սթրեսի միջեւ կապ են գտել:

Փորձի շրջանակներում գիտնականները հետեւել են, թե ինչպես  է 75 կամավորների արյան մեջ փոխվում ուղեղի աշխատանքի հետ կապված տարբեր ազդանշանային մոլեկուլների խտությունը, ինչպես նաեւ այլ հորմոնների եւ սթրեսի մարկերների:

Կամավորների կեսը տառապել է դեպրեսիայի տարբեր քրոնիկ ձեւերից, մնացածը հոգեկան խանգարումներ չի ունեցել:

Փորձի բոլոր մասնակիցները պետք է աղյուսակներում, որոնք լրացված էին պատահական թվերով եւ տառերով, որոշակի թվեր գտնեին: Ընդ որում ամեն մի կամավոր պետք  է մի քանի աղյուսակների հետ աշխատեր եւ ամեն անգամ առաջադրանքի լուծման համար ավելի ու ավելի քիչ ժամանակ էր պետք ծախսել:

Այնուհետ փորձի ղեկավարը ամեն 15 վայրկյանը մեկ փոխել է աղյուսակները, ինչի պատճառով պետք էր նորից սկսել որոնումը: Ընդհանուր առմամբ խնդիրի լուծման համար ամեն մի մասնակիցը 8-12 րոպե էր ծախսում:

 Նշվում է, որ այդ ժամանակը լիովին բավական է կարճաժամկետ չափավոր սթրես առաջացնելու համար:

Պարզվել է, որ առողջ մարդիկ եւ դեպրեսիա ունեցողները տարբեր կերպ են արձագանքել սթրեսին:

Այսպես, հոգեկան խանգարումների բացակայության դեպքում, սթրեսի հետ կապված հորմոնների խտությունը խնդիրների լուծման ժամանակ արագ ավելացել է եւ փորձի ավարտից հետո գրեթե միանգամից նվազել:

Դեպրեսիվ կամավորների մոտ սակայն նման ազդանշանային նյութերը նրանց արյան մեջ մեծ քանակությամբ պարունակվում էին անգամ փորձն ավարտելուց մեկ ժամ անց:

Բացի այդ, նրանց մոտ գլուկոզայի բարձր մակարդակ էր գրանցվել եւ օրգանիզմում այլ հորմոններ հայտանբերվել, որոնք կապված են բորբոքումների զարգացման հետ:

Դա հաստատում է, որ չափավոր սթրեսը, որը առողջ մարդու համար քիչ նշանակալի է, դեպրեսիա ունեցող մարդու մոտ ավելի երկար եւ ուժեղ արձագանք է առաջացնում:

Հետազոտության արդյունքները ներկայացված են Metabolic Brain Disease ամսագրում: