30-ամյա նախկին գիմնաստ Աննա Նորկվիստը ստաֆիլոկոկային վարակի զոհ է դարձել, որի պատճառով նրա մոտ թոքսիկ շոկ (TSS) է առաջացրել: Զարգացող վարակի պատճառով բժիշկները ստիպված էին անդամատել նրա աջ ձեռքը եւ ձախ ոտքը: Մարզուհու վիճակը շարունակում է ծանր մնալ:
Չբացահայտված պատճառներով՝ ստաֆիլոկոկը ներթափանցել է Աննայի արյան մեջ: Կնոջ առողջական վիճակն օրվա ընթացքում այնքան է վատացել, որ նա ի վիճակի չի եղել ջուր խմելու համար գլուխը բարձրացնել:
Ընդհանուր առմամբ Աննային 10 վիրահատություն է արվել, այդ թվում ձեռքի եւ ոտքի անդամատում:
Մինչդեռ նա շարունակում է կիսագիտակից վիճակում լինել եւ անգամ չի կասկածում, որ հաշմանդամ է դարձել:
Որպեսզի օգնեն կնոջը ուժեղ ցավերը հաղթահարել, բժիշկները բազմից նրան արհեստական կոմայի մեջ են գցել:
Բժիշկները չեն կարողանում պատասխանեկ այն հարցին, թե ինչպես է ստաֆիլոկոկային վարակը ներթափանցել նրա օրգանիզմ՝ TSS-ի առաջացման պատճառ դառնալով:
Ավելի վաղ կանացի միջադիրների պատճառով TSS զարգացման դեպքեր էին բացահայտվել, սակայն Աննայի հետ կապված դեպքը դրա հետ կապված չէ:
Ստաֆիլոկոկը կարող է արյան մեջ ներթափանցել վերքերի, այրվածքների միջոցով, կամ այնպիսի հիվանդություներից հետո բարդությունների դեպքում, ինչպիսիք են օրինակ՝ պնեւմոնիան: Դեպքերի մեծ մասի ժամանակ նախանշանները զարգանում են կայծակնային արագությամբ եւ նման են գրիպի նախանշաններին: Ստաֆիլոկոկերը կարող են նաեւ գանգրենայի զարգացման պատճառ դառնալ:
Առջեւում Աննային դեռ 6 ամիս ստացիոնար բուժում եւ վերականգման երկար փուլ է սպասվում:
Source: The Daily Mail
Photos: @Facebook






