Տղամարդկանց թլպատում են մի քանի պատճառով՝ ներառյալ կրոնական եւ առողջապահական։ Բայց մի նոր հետազոտություն այս պատճառներին ավելացրել է եւս մեկը։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ թլպատումը տղամարդկանց մոտ 60%-ով նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, հաղորդում է Daily Mail-ը։

Դոկտոր Մարի-Էլիզ Փարենթը եւ Անդրեա Սփենսը՝ Քուեբեքի համալսարանից, ղեկավարել են այս ուսումնսիրությունը՝ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի եւ թլպատման միջեւ առկա կապը պարզելու համար։ Նրանք հետազոտել են Մոնրեալում ապրող, շագանակագեղձի քաղցկեղով տառապող 1590 հիվանդի, ինչպես նաեւ 1618 առողջ մարդկանց։

Ըստ BJU International ամսագրոմ հրապարակված այս նոր հետազոտույթան՝ եթե տղաների թլպատումը կատարվում է մինչեւ մեկ տարեկան, ապա այն 14 տոկոսով նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը։ 35 տարեկան հասակում թլապատումը կարող է 45տոկոսով կանխել այս հիվանդության ի հայտ գալը։

Թլապատումը ամենամեծ ազդեցությունն ունի սեւամորթ տղամարդկանց վրա. ըստ հետազոտողների՝ թլպատված սեւամորթ տղամարդիկ 60 տոկովով ավելի քիչ են հակված շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը։ «Սա մի հետաքրքիր հետազոտություն է, քանի որ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշները հանդիպում են հենց սեւամորթ տղանարդկանց մոտ, եւ դրա պատճառները դեռեւս հայտնի չեն»,-ասել է դոկտոր Փարենթը։

Դոկտոր Փարենթը նաեւ նշել է, որ թլպատումը կարող է նվազեցնել սեռական ճանապարհով փոխանցվող սեռվարակների վտանգը, որը հենց շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պաճառներից մեկն է։

Սակայն պետք է նշել, որ սա ընդամենը մեկ հետազոտություն է, եւ շատ գիտնականներ համաձայն չեն այն գաղափարին, որ թլպատումը ունի նման առավելություններ։ Մի շարք այլ գիտնականներ ոչ մի կապ չեն հայտնաբերել թլպատման եւ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման մեջ։ Ավելին, ըստ թլպատման հարցերով զբաղվող ամերիկացի Էդգար Շոունի՝ ամերիկացի տղամարդկանց 80%-ը ծնվելու ժամանակ թլպատվում է։ Միեւնույն ժամանակ Ամերիկյան քաղցկեղի ընկերությունը ասել է, որ յուրաքանչյուր 7-րդ ամերիկացի տղամարդու մոտ կարող է ախտորոշվել շագանակագեղձի քաղցկեղ։