Հետազոտողների միջազգային մի մեծ խումբ պարզել է, որ BRCA2 գենում մուտացիաներ ունեցող ծխողների մոտ մեկ չորրոդը դատապարտված է թոքերի քաղցկեղի։
BRCA2 գենը ավլի շատ հայտնի է որպես կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղի հետ կապված գեն։ Հենց դրա պատճառով Անջելինա Ջոլիին, ում մոտ առկա էին չարորակ մուտացիաներ, կատարել են մաստէկտոմիա եւ պատրաստվում են հեռացնել նրա ձվարանները։
Բայց պարզվել է, որ BRCA2-ում կատարվող մուտացիան 1.8 անգամ բարձրացնում է թոքերի քաղցկեղի առաջացաման վտանգը։ Ծխողների համար թոքերի քաղցկեղի վտանգը գնահատվում է 13%, բայց BRCA2 գենում մուտացիաներ ունեցող ծխողների մոտ վտանգը հասնում է մինչեւ 25%, ասվում է Nature Genetics ամսագրում հրապարկաված հոդվածում։
Մասնագետները եկել են նման եզրակացության՝ համեմատելով ծխող եւ չծխող, թոքերի քաղցկեղ ունեցող եւ չունեցող 27 հազար եվրոպացիների ԴՆԹ-ները։
Բացի BRCA2 գենից, թոքերի հարթբջջային քաղցկեղի վտանգը ծխողների մոտ մեծացնում են նաեւ մուտացիաները CHEK2 գենում։
Արդյունքները ստիպել են հետազոտողներին մտածել, որ թոքերի քաղցկեղի նման դեպքերում կարելի է ընդունել PARP արգելակիչ դեղամիջոցներ, որոնք միշտ կիրառվել են կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար, բայց երբեք չեն օգտագործվել թոքերի քաղցկեղի դեպքում։






