Ասիական ուտեստների մեջ օգտագործվող սովորական համեմունքները, պարզվել են, որ քաղցկեղի դեմ պայքարի համար բավականին լավ միջոց են։ Բեյլոր համալսարանի հետազոտողները բացահայտել են, որ քրքումինը՝ քրքումի ակտիվ բաղադրիչը, հաստ աղիքի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ կարող է ամրապնդել քիմիաթերապիայի ազդեցությունը եւ կանխել ուռուցքների զարգացումը։

Հետազոտության ղեկավար, Բեյլորում Էպիգենետիկ եւ քաղցկեղի կանխարգելման վարչության տնօրեն Աջայ Գոելը, ցույց է տվել, որ քրքումինը բարձրացնում է քաղցկեղային բջիջների զգայունությունը քիմիաթերապիայի նկատմամբ եւ նվազցնում ԴՆԹ-ի վնասվելու հավանականությունը։ Այսպիսով, քրքումինը կարող է դառնալ քաղցկեղի դեմ պայքարի մի նոր միջոց, հաղորդում է Newsmax Health-ը։

«Հաստ աղիքի քաղցկեղը ԱՄՆ-ում մահացությունների երրորդ հիմնական պատճառն է, եւ դա պայմանավորված է նրանով, որ հաստ աղիքի քաղցկեղը հայտնաբերվում է հիվանդության ուշ շրջանում եւ հիվանդների մոտ միանգամից մի քանի դեղամիջոցներով բուժվելու խնդիրներ են առաջանում»,-ասել է դոկտոր Գոելը։

Սննդակարգում կարելի է ավելացնել քրքումին պարունակող մթերքներ (օրինակ, քարի), բայց Գոելը խորհուրդ է տվել օգտագործել քրքումինով հարուստ ԿԱՀ, որոնք հայտնի են որպես BCM-95։

Քրքումինը օգտակար է ոչ միայն քաղցկեղով հիվանդ մարդկանց համար։ Անցյալ տարի Գոելը պարզել է, որ համեմունքները շատ ուժեղ հակադեպրեսանտ միջոցներ են, որոնք նույնքան արդյունավետորեն են մեղմում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ դեպրեսիվ ախտանիշները, որքան Պրոզակ դեղամիջոցը։