Հոնգկոնգը հաստատեց մարդու մահացու H7N9 թռչնի գրիպով վարակվելու երկրորդ դեպքը:

Տուժածը՝ 80-ամյա տղամարդը հարեւան չինական Շենչժեն քաղաքից, ներկայումս գտնվում է  կայուն վիճակում Հոնգկոնգի Տյուեն Մուն հիվանդանոցում, եւ պետք է տեղափոխվի մեկուսարան:

«Ոչ մի ապացույց չկա, որ այս վիրուսը կարող է կաույն կերպով փոխանցվել մարդուց մարդուն, այնպես որ լայնածավալ համաճարակի հավանականությունն այս փուլում բացակայում է», - ասաց Առողջության պահպանման կենտրոնի հսկիչ բժիշկ Լենգ Տինգ-Հունգը, տեղեկացնում է Fox News-ը։

Հիշեցնենք, որ մեկ շաբափ առաջ տեղեկություն էր ստացվել Ինդոնեզիացի տնային ծառա աշխատող 36-ամյա կնոջ մոտ թռչնի գրիպի հայտնաբերման մասին։

Կինը Շենչժեն կատարած ուղեւությունից եւ թռչնի հետ շփումից  հետո վարակվել է H7N9 վիրուսով եւ հոսպիտալացվել սահմանային վիճակում:

«Ես չեմ կարծում, որ այս փուլում մենք կարող ենք որեւէ կապ գտնել այս երկու դեպքերի միջեւ: Մենք փաստեր չունենք, որ նրանք իրար հետ շփում են ունեցել», -ավելացրեց Լենգը: