Ծնողներն իրենց ավելի հանգիստ են զգում, երբ իրենց երեխայի վիրահատության ժամանակ նրա կողքին են լինում եւ չեն տանջվում սպասասրահում, պարզել են հետազոտողները։ Նույնը վերաբերում է նաեւ երեխաներին. երեխաներն ավելի հեշտ են տանում անեսթեզիան (անզգայացումը), եթե ծնողները իրենց կողքին են։
Իսպանիայում դե Սագնուտո հիվանդանոցի հետազոտողները 60 երեխաների եւ ծնողների բաժանել են երկու խմբի, հաղորդում է the Medical Daily-ն։ Առաջին խմբի ծնողներին թույլ են տվել ինդուկցիայի ժամանակ, երբ երեխաներին ազգայացրել են, լինել իրենց երեխաների կողքին, իսկ երկրորդ խմբի ծնողները մնացել են սպասասրահում։
«Ինչպես ցույց է տվել հետազոտույթւոնը ինդուկցիայի ժամանակ ծնողների ներկայությունը բարելավում է անեսթեզիայի արդյունքը թե երխաների, եւ թե ծնողների համար»,-ասել է հետազոտության հեղինակ Ալիսիա Սանչեսը՝ դե Սագնուտո հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի բաժանմունքից։ Անզգայացման ժամանակ իրենց երեխաների կողքին գտնվող ծնողները ավելի քիչ են մտահոգվել եւ սթրեսի չեն ենթարկվել։ «Հետազոտության գաղափարը մեզ մոտ ծագել է, երբ վիրահատվող երեխան ամբողջ ժամանակ լալիս էր եւ մայրիկին էր փաթաթվում եւ աղերսում նրան մեզ հետ գալ։ Եվ մենք մտածեցինք՝ իսկ ինչու՞ ոչ։ Մենք թույլ տվեցինք մայրիկին մեզ հետ մտնել վիրահատական սենյակ, եւ երբ երեխան նրա գրկում էր, մենք նրան ազնզգայացրեցինք։ Արդյունքները պարզապես ապշեցուցիչ էին, եւ մենք որոշեցինք կատարել այս հետազոտությունը»,-ասել է Սանչեսը։






