Տոքսինները օրգանիզմի ծերացման հիմնական պատճառներից մեկն են։ Դրանում հատկապես մեղավոր են արտանետումներն ու ծխախոտի ծուխը։

Trends in Molecular Medicine ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ Հյուսիսային Քարոլինայի հետազոտողները հայտնել են, որ տոքսինները եւ սթրեսը կարող են բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ ավելի արագ ծերանում, քան մյուսները, հայտնում է Newsmax Health-ը։

«Մարդու մոտ ֆիզիոլոգիական եւ մոլեկուլյար ծերացման արագությունը տարբերվում է կախված գերոնտոգենի (ծերությանը նպաստող էկոլոգիական ֆակտոր) ազդեցությունից», - ասել է հետազոտության հեղինակ Նորման Շարթլեսը։

«Ինչպես  'քաղցկեղածին' հասկացությունն է սահմանում քաղցկեղի կենսաբանությունը, նույն կերպ էլ 'գերոնտոգեն' հասկացությունն է ընկած ծերացման մասին գիտության հիմքում։ Գերոնտոգեների բացահայտման եւ կանխարգելման միջոցով, մենք կարող ենք ազդել ծերացման եւ մարդու երկարակեցության մեխանիզմի վրա»,-ասել է նա։

Օրգանիզմի ծերացումը ամենից շատ կատարվում է ծխախոտի ծխի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Պարզվել է, որ քիչ քանակով մկնդեղը եւ ճարպակալումը անվտանգ են։ Քիմիաթերապիան նույնպես կրճատում է կյանքը։