Եթե գրելիս, բաժակը բռնելիս, հեռախոսահամար հավաքելիս Ձեր ձեռքը դողում է, ապա Ձեզ մոտ հավանաբար էսենցիալ տրեմոր է. բավականին տարածված նյարդաբանական հիվանդություն, որը առաջացնում է ձեռքերի ակամա դող։

Էսենցիալ տրեմորը հաճախ շփոթում են Պարկինսոն հիվանդության հետ, նշում է Newsmax Health-ը։

Չնայած իր տարածվածությանը (հատկապես տարեցների շրջանում)` մինչեւ վերջերս բժիշկները դրան այնքան էլ լուրջ չէին վերաբերում։ Միայն անցյալ տարի էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը էսենցիալ տրեմորը (ԷՏ) դասակարգել է որպես հատուկ խանգարում։

Տրեմորը կանանց եւ տղամարդկանց հավասարապես է վնասում եւ դեպքերի 50%-ից ավելին ժառանգական բնույթ ունեն։ Թեպետ ԷՏ հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ, այն կարող է առաջանալ յուրաքանչյուր տարիքում եւ սկսել զարգանալ։

ԷՏ-ի ախտորոշման համար բժշկական հատուկ թեստեր գոյություն չունեն։ Ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով հիվանդի բժշկական պատմության եւ նյարդաբանական գնահատաականի վրա, որը կազմվում է տրեմորի մյուս պատճառները բացառելու համար։

Եթե տրեմորը թույլ է եւ Ձեզ չի անհանգստացնում, ապա այն բուժելու կարիք չկա։ Բայց եթե այն ազդում է Ձեր գործելու կարողության վրա, անհրաժեշտ է բետա-արգելակիչներով, հակաէպիլեպտիկ եւ հանգստացնող դեղորայքային բուժում ընդուել։ Երբեմն այն օգնում է, բայց դեպքերի 50%-ի մոտ այս դեղամիջոցները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, բացի այդ էլ դրանք կողմնակի լորջ ազդեցություններ կարող են առաջացնել։

Այժմ առկա են ԷՍ մեղմելու երկու մեթոդ։

Առաջինը ՄՌՏ հետազոտության միջոցով գամմա-դանակի ճառագայթային բուժումն է, որտեղ օգտագործվում են կոբալտի ճառագայթներ՝ թալամուսը (ուղեղի այն փոքրիկ հատվածը, որը վերահսկում է մեր ակամա շարժումները) ճշգրիտ դիտարկելու համար։

ՄՌՏ հետազոտությամբ ուլտրաձայնային բարձր ինտենսիվություն ունեցող նոր տեխնիկան նույնպես հաջողված մեթոդ է ԷՏ-ը բուժելու համար։ Այս մեթոդը օգտագործում է ուլտրաձայնային ալիքները, որպեսզի ազդի ուղեղի՝ տրեմորի համար պատասխանատու հատվածի վրա։ Թեպետ մի փոքր վախենալու է հնչում, բուժումը բավականին անվնաս է եւ չունի կողմնակի ազդեցություններ։