Ամերիկացի գիտնականները 3D տպիչի օգնությամբ ստեղծել են արյունատար անոթներ։ Այս սինթետիկ արյունատար անոթները բավականին մեծ դիմացկունություն են ցուցաբերել։ Հետազոտությունը հրապարակվել է Lab on a Chip ամսագրում։

Արյունատար արհեստական անոթները ստեղծել են կենսաճարտարագետ Ալի Խադեմհոսեինին եւ իր խումբը Բոսթոնի հոսպիտալում։ Դրանով նա մեկ քայլ առաջ է կատարել մարդու բոլոր տեսակի հյուսվածքների եւ օրգանների վերարտադրման բնագավառում։ Գիտնականները խնդրի լուծմանը համալիր մոտեցում են ցուցաբերել. արյունատար անոթները ստեղծվել են հատուկ մեթոդով, որը նպաստում է արյունատար անոթների բջիջների առողջությանը, ինչն էլ հանգեցնում է դրանց երկարակեցությանը։

Ինչպես բացատրել է հետազոտության ղեկավար, կենսաճարտարագետ Ալի Խադեմհոսեինին՝ «արհեստական արյունատար անոթների ստեղծումը դեռեւս հյուսվածքային ինժեներիայի բարդ խնդիրներից մեկն է»,հայտնում է RT-ը։

Նրա թիմը կարողացել է ստեղծել միկրո-խողովակների ցանց։ Այս ցանցերը տարբեր տեսակի գելերի մեջ ընկմելիս, մեծ դիմացկունություն են ցուցաբերել։ Սակայն այս սինթետիկ անոթների մեջ էնդոթելային մոնոշերտերի աճը գիտության իսկական հրաշք է։ Արյունատար անոթների ներքին պատերի ներսում ներդրված է հատուկ շերտ, որ կոչվում է էնդոթել։ Այս բջիջները մեծ նշանակություն ունեն անոթային կենսաբանության մեջ, նրանք զտում եմ լուծույթները, հորմոնները եւ հեմոստազները եւ այլն։ Առանց այս շերտի արյունատար անոթները պարզապես բարակ խողովակներ կլինեին։

Ինչպես ասել է Խադեմհոսեինին՝ «հետագայում 3D տեխնոլոգիաները կարող են օգտագործվել փոխադրող հյուսվածքների ստեղծման համար (որը կհարմարեցվի յուրաքանչյուր հիվանդին), ինչպես նաեւ էժան ու ավելի արդյունավետ դեղորայք ստանալու համար»։