Միջազգային տիեզերակայանի անձնակազմը (ՄՏԿ) կունենա «դեղատուփ»՝ բաց տիեզերք դուրս գալու համար։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դեղատուփի պատրաստմամբ զբաղվում է ՌԳԱ-ի Կենսաբժշկական հիմնախնդիրների ինստիտուտը:

Ինստիտուտի բաժանմունքի ղեկավար Ալեքսեյ Պոլյակովի խոսքերով, ներկայումս ռուսական տիեզերագնացները բաց տիեզերք դուրս գալուց առաջ ՄՏԿ-ում ստիպված են լինում դեղամիջոցներ հավաքել կայանում գտնվող բժշկական տուփերից: Նոր «դեղատուփը» ամբողջ ժամանակ կլինի ՄՏԿ-ի շլյուզային խցում:

Այն ներառում է, մասնավորապես, սրտանոթային, ցավազրկող եւ հիպոտենզային դեղամիջոցներ, քթի համար սփրեյներ եւ այլ դեղամիջոցներ, որոնք կարող են տիեզերանավից դուրս գործունեության ժամանակ անհրաժեշտ լինել՝ չնախատեսված իրավիճակներում :

Բացի այդ, այն համալրված կլինի հատուկ սպեղանիներով, քանի որ երբեմն տիեզերագնացները աշխատանքից հետո սկաֆանդրում ունենում են քերծվածքներ եւ հարվածի տեղեր, թիկունքի մասում՝ բշտիկներ։