ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիայի ազգային կենտրոնի գիտնականները հրապարակել են հետազոտության հիասթափեցնող տվյալներ: Ինչպես պարզվել է, մեքենայի ղեկն ավելի կեղտոտ է, քան հասարակական զուգարանում՝ զուգարանակոնքը:

Բակտերիաների միջին քանակը չափվել է CFU-ի՝ գաղութի ձեւավորման միավորների ինդեքսի միջոցով: Պարզվել է, որ մեքենայի ղեկի դեպքում CFU-ի միջին ինդեքսը 629 է, իսկ հասարակական զուգարանում զուգարանակոնքինը՝ ընդամենը 172:

Միեւնույն ժամանակ, բենզալցակայանում լցնող ատրճանակը գիտնականներին ցնցել է՝ CFU-ի ինդեքսը կազմել է 2 միլիոն միավոր։

Հետազոտողները նշում են, որ ավտոմեքենայի ղեկը «նստատեղ» է մանրէների 700 տարբեր շտամների համար: Առավել տարածված են ստաֆիլոկոկը, ինչպես նաեւ պրոպիոնաթթուների մանրէները:

Արդյունքները մտահոգիչ են այն առումով, որ 1000 մեքենայի սեփականատերերի շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանցից 32 տոկոսը մաքրում է կատարում մեքենայի խցիկում տարին մեկ անգամ, իսկ 12 տոկոսն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում մաքրությանը: