Գվինեայում Էբոլա տենդի պատճառով մահացածների թիվը հասել է 208-ի. վերջինն օրերում այս հիվանդությունը կրկին տարածվել է։ Մայիսի 29-ից մինչ հունիսի 1-ը Գվինեայում արձանագրվել է այս հիվանդության 37 եւ 21 մահվան դեպք։
Տենդի օջախը համարվում է Գվինեան, բայց նման դեպքեր արձանագրվել են նաեւ Լբերիայում եւ Սիերա Լեոնեում, հաղորդում է BBC-ին։ Ապրիլին Էբոլա վարակի պատճառով Գվինեայում մահացել է 101 մարդ, իսկ այսօրվա դրությամբ վարակվածների թիվը կազմում է 328 մարդ, որոնցից 193-ի դեպքը լաբորատոր կերպով հաստատվել է։
Հիշեցնենք, որ Էբոլա վարակը առաջին անգամ արձանագրվել է 1976թ-ին Սուդանում եւ Զաիրի հարակից շրջաններում։ Այդ ժամանակ վարակվածների թիվը կազմել է 602 մարդ, որոնցից մոտ 430 մահացել են։
Հեմորագիկ Էբոլա տենդը շատ վտանգավոր վարակ է, որն առաջացնում է ՌՆԹ պարունակող Էբոլային վիրուսը (Ebolavirus)։ Էբոլա հիվանդությունը 90%-ով մահացու է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով կամ մաշկի միկրովնասվածքների միջոցով՝ հիվանդի հետ ուղղակի շփվելով։ Այս հիվանդության նախանշաններից են արտաքին եւ ներքին արյունահոսություն, փորլուծություն եւ փսխումներ։ Այժմ Էբոլա տենդի դեմ հատուկ բուժում կամ պատվաստում չկա։






