Միջոցներ կձեռնարկվեն Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու եւ նրանց առողջապահական ապահովագրության հարցերը լուծելու համար։ Այս մասին Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ստացել ենք մի համակարգ, որն ունի բազմաթիվ խնդիրներ։ Առողջապահության նախարարության հետ ամենօրյա աշխատանք է տարվում: Շատ ակտիվ քննարկում է գնում պետպատվերի շրջանակներում շուրջ 540 աշխատակիցների առողջապահական ապահովագրության խնդիրը լուծելու համար: Անպայման միջոցներ կձեռնարկենք, որպեսզի ինչ-որ չափով բարելավենք ձեր աշխատավարձային ֆոնդը: Այս պահի դրությամբ տարբեր առաջարկներ կան, պետք է հասկանանք, թե որ ճանապարհով ենք քայլելու, որն է ավելի արդյունավետ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Սերգեյ Հարությունյանը նեւ նշել,որ կանչերի թիվն ավելանալուն զուգահեռ պետք է մշակել կանչերի տեսակավորման գործընթաց,ըստ այդմ կանչերի մի մասը հնարավոր է պոլիկլինիկաները սպասարկեն։






