Ցանկացած տարիքում նոր լեզու սովորելը խթանում է ուղեղի գործունեությունը՝ անկախ նրանից, թե Դուք երբ եք դա սկսում, ցույց է տվել նոր հետազոտությունը։

Հետազոտողները պարզել են, որ երկու լեզվի տիրապետող երիտասարդները ցուցաբերում են լավագույն արդյունքները ուշադրությունը ստուգող թեստերի ժամանակ. նրանք ավելի  կենտրոնացած են եղել, քան մեկ լեզու իմացող մարդիկ՝ անկախ նրանից, թե որ տարիքում են ուսումնասիրել երկրորդ լեզուն՝ փոքր հասակում, մանկության, կամ պատանեկություն շրջանում, հայտնում է Fox News-ը։

Արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրի ներկայիս համարում եւ հետազոտությունը կատարվել է Էդինբուրգում փիլիսոփայական, հոգեբանական եւ լեզուների դպրոցի ուսուցիչ Թոմաս Բակի  կողմից։

Անցյալ տարի Բակը եւ իր գործընկերները՝ այդ թվում նաեւ Հնդկաստանի Հայդարաբադում գտնվող Նիզամ բժշկական գիտական ինստիտուտից դոկտոր Սուվարնա Ալադին, պարզել են, որ Հնդկաստանում փոքր տարիքից մի քանի լեզուների տիրապետող մարդկանց մոտ տկարամտությունն առաջացել է չորս տարի ավելի ուշ, քան մեկ լեզվով խոսող մարդկանց մոտ։ Այդ բացահայտումը ոգեւորել է Բակին, եւ նա սկսել է ուսումնասիրել հասուն տարիքում երկրորդ լեզվի ուսուցման ճանաչողական առավելությունները։

Հետազոտողները մասնակիցների շրջանում անցկացրել են թեստեր, որոնց ժամանակ  պետք էր անտեսել անհարկի վրդովեցուցիչ հանգամանքները եւ կենտրոնանալ օգտակար եւ կարեւոր տեղեկատվության վրա։ Այս թեստերում լավագույն արդյունքները ցուցաբերել են երկու լեզվով խոսող երիտասարդները։