Ադրբեջանում հեմոֆիլիան ավելի տարածված է, քան Հայաստանում երեւանյան հիվանդությունը։ Այս մասին հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ ասաց Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի անդամ Ռաֆայել Ազիզյանը։ Մասնավորապես, հեմոֆիլիայի որոշ տեսակներին է նվիրված լինելու «Թռչող գեների կենսաբանությունը առողջ եւ հիվանդ ժամանակ» դասախոսությունը, որը կայանալու է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հունիսի 6-ին, ժամը 14.00։ Դասախոսությունը կարդալու է ԱՄՆ-ից ժամանած, հայտնի բիոտեխնոլոգ, մեր հայրենակից Հայկ Կազազյանը՝ Հոփկինսի անվան բժշկական գենետիկայի ինստիտուտից։
Դասախոսությունը չի լինի նեղ մասնագիտական բնույթի, այլ՝ գիտահանրամատչելի։ Հենց այդ պատճառով էլ կազմակերպիչները հրավիրում են բոլոր հետաքրքրված անձանց ներկա գտնվելու եւ մասնակցելու այս դասախոսությանը։
Դեռեւս 2013թ Հայաստանի երիտասարդ կենսաբանների ասոցիացիան ստեղծել է գիտակրթական մի ծրագիր՝ «Գիտությունն առաջին ձեռքերից», որի շրջանակներում կայացել եւ դեռ պետք է կազմակերպվեն մի շարք դասախոսություններ համաշխարհային մասշտաբի կենսաբանների մասնակցությամբ։
Հայկ Կազազյանի պատմական հայրենիք գալուն նպաստել է Հայկական դեղարտադրողների եւ ներկրողների միությունը՝ ի դեմս տնօրեն Սամվել Զաքարյանի։






