Հակաբիոտիկակայուն բակտերիաների թեման եղանակի եւ կլիմայի փոփոխությունների նման բավականին արդիական է դարձել։ Բայց բժիշկները շարունակում են հակաբիոտիկներ նշանակել՝ առանց դրանց լուրջ անհրաժեշտության, հետեւաբար հիվանդները չափից շատ են օգտագործում նման դեղամիջոցներ։ Նոր, պարզ օգտագործմամբ օրիտավանցին (Oritavancin) հակաբիոտիկը կարող է օգնել բժիշկներին վերահսկել հակաբիոտիկների օգտագործումը, հաղորդում է Medical Daily-ն։
Դեղամիջոցը մի փոքր տարբերվում է մյուս հակաբիոտիկներից։ 10 օր ընդունելու փոխարեն՝ հիվանդը պետք է ընդունի օրիտավանցինի միայն մեկ չափաբաժին։ Դեղամիջոցը ստեղծվել է Duke Medicine ինստիտուտի հետազոտողների կողմից՝ հիվանդների շրջանում հակաբիոտիկների մեծ տարածվածությունը կանխելու համար. հենց որ հիվանդը սկսում է իրեն ավելի լավ զգալ, նա դադարեցնում է հակաբիոտիկների օգտագործումը։ Իսկ եթե հակաբիոտիկների ազդեցությունը լիարժեք չէ, ապա բակտերիաները նորից կարող են ի հայտ գալ։ Իսկ օրիտավանցինը օրգամիզմը միանգամից մաքրում է բակտերիաներից։
Դեղամիջոցը արդյունավետորեն բուժում է մաշկի մի շարք բակտերիալ վարակներ՝ այդ թվում մետիցիլինակայուն ոսկեգույն ստաֆիլոկոկ եւ կայուն եւ հեշտ տարածվող բակտերիաներ։
Գիտաշխատողները 2000 հիվանդների շրջանակում կատարել են օրիտավանցինի երկու փորձարկում։
Հետազոտողները պարզել են, որ օրիտավանցինի մեկ չափաբաժին ներերակային սրսկումը 475 հիվանդների խմբում այնպես արդյունավետ է եղել, ինչպես վակոմիցին IV 7-ը 10 օրվա ընթացքում, օրական երկու անգամ։ Դեղամիջոցը 20 տոկոսով նվազեցրել է ինֆեկցիոն վերքերի չափերը առաջին երեք օրերում եւ մեղմել տենդը։






