Հետազոտողները բացահայտել են սիլդենաֆիլի (որը ավելի հայտնի է Վիագրա անունով) եւ մաշկի մելանոմայի կամ քաղցկեղի միջեւ առկա կապը։ Խոսքը ոչ միայն դրանց կապի մասին է, այլեւ JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները պարզել են, որ դեղամիջոցը 84 տոկոսով կարող է մեծացնել մելանոմայի առաջացման վտանգը, հաղորդում է Medical Daily-ն։

Սիլդենաֆիլը օգտագործվում է էրեկտիլ խանգարումների կամ իմպոտենցիայի բուժման համար եւ ավելացնում արյան հոսքը։ Հեղինակները ուսումնասիրել են 26000 տղամարդու, որոնք ներգրավված են եղել հասարակական առողջության Հարվարդի դպրոցի հետազոտության մեջ։ 2000թ-ից դպրոցի աշխատակիցները հարցումներ են անցակացրել մասնակիցների սեռական առողջության, վիագրայի օգտագործման եւ արեւի ճառագայթների ազդեցության մասին։ Նրանք նաեւ ուսումնասիրել են մելանոմայով հիվանդ տղամարդկանց։

Հետազոտողները պարզել են, որ վիագրա օգտագործած տղամարդկանց մոտ, մելանոմայի առաջացման վտանգը (բայց ոչ քաղցկեղի ուրիշ տեսակներ) երկու անգամ ավելի մեծ է եղել, քան մյուս տղամարդկանց մոտ։ Ընդ որում, նրանք չեն կարողացել արձանագրել, արդյոք դեղամիջոցը թե էրեկտիլ խանգարումներն են մելանոմա առաջացրել. գիտնականները պարզապես բացահայտել են դրանց միջեւ առկա կապը։