Սթրատքլայդի համալսարանի գիտնականները մշակել են նոր թեստ, որը կարող է ընդամենը 2.5 րոպեում ի հայտ բերել արյան վարակը։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ստացված արդյունքները տպավորիչ են՝ նկատի ունենալով, որ սեպսիսը (համակարգային բորբոքային ռեակցիա) ժամանակին չախտորոշելը կարող է հանգեցնել մահացու ելքի։
Սովորաբար այս վարակն ախտորոշվում է մարմնի ջերմաստիճանի տվյալների, սրտի զարկերի եւ շնչառության հաճախականության հիման վրա, ընդ որում՝ համակարգային բորբոքային ռեակցիա կասկածելիս անհապաղ նշանակում են լայն գործողության հակաբիոտիկներ։
Այնինչ, արյան անալիզին հարմար հակաբիոտիկ ընտրելու համար կարող է 72 ժամ պահանջվել։ Նոր թեստը զգալիորեն արագացնում է այս պրոցեսը՝ ի հայտ բերելով ինտերլեյկին-6-ը։ Բացի այդ, թեստն օգնում է նաեւ որոշել սեպսիսի զարգացման աստիճանը։
Հետազոտողները նախատեսում են տեսանելի ապագայում ներկայացնել թեստի ոչ թանկ առեւտրային տարբերակը։ Մասնագետների կանխատեսումներով՝ կլինիկական պրակտիկայում դրա ներդրման համար 3-5 տարի կպահանջվի։






