Ամերիկուհուն մեղադրել են վերջին փուլի քաղցկեղի ախտորոշում կեղծելու եւ հիվանդության համար օգնություն խնդրելու համար, ինչի շնորհիվ հավաքվել է մոտ տասնյակ հազարավոր դոլար։

Իլինոյս Նահանգի Բելվիլ քաղաքից հինգ երեխաների մայր, 31 ամյա Ալիսա Ջեքսոնը հավաքել է մոտ 35000 ամերիկյան դոլար, ընդ որում մի ռեստորան իր ամենօրյա եկամուտի 20%-ը տրամադրել է այս կնոջը, իսկ ընկերներն ու հարեւանները շաբաթական երեք անգամ նրան ուտելիք են մատակարարել։ Մի մարդ հանուն նրա վաճառել է իր մեքենան, իսկ մեկ ուրիշը ամերիկուհու եւ իր ամուսնու՝ Բրենդոնի համար ռոմանտիկ հանգստյան ուղեգիր է գնել, հաղորդում է Medical Daily-ին։

Ջեքսոնը իր խաբեբայությունը սկսել է facebook-ում էջ բացելով եւ միջոցներ հավաքելով իր համար՝ «Ալիսա. օգնության բանակ» նշանաբանով։ Այդ էջում հստակ նկարագրված է եղել, թե ինչպես է նա՝ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բուժքույրը, ստիպված եղել դուրս գալ աշխատանքից «ձվարանների 4-րդ աստիճանի քաղցկեղ ունենալու պատճառով, որը տարածվել է իր ուղեղի, լիմֆատիկ հանգույցների, թոքերի եւ լյարդի վրա»։

Կնոջ սուտը բացահայտել են հենց իր ընկերները, որոնց հետ նա մի անգամ հեռախոսով խոսելիս ասել է, որ իբրեւ թե գնալու է հիվանդանոց։ Ընկերները նույնպես գնացել են հիվանդանոց, որտեղ նրանց հայտնել են, որ Ջեքսոն անունով հիվանդ նրանց մոտ երբեք չի եկել։

Երբ ընկերները նրան հարցեր են տվել եւ ճնշում գործադրել, Ջեքսոնը չի դիմացել եւ նրանց պատմել է ողջ ճշմարտությունը, որ նման ախտորոշում չկա, եւ հենց սկզբից ամեն ինչ հորինված է եղել։

«Նրա երեխաները հավատացել են այս պատմությանը, որը այս գործի ամենատհաճ հանգամանքն է։ Այս  դեպքում նրա երեխաները նույնպես զոհեր են»,-ասել է ոստիկանության սերժանտ Բելվիլյա Մարկ Հեֆերնանը։

Ջեքսոնի վարքագիծը շատ մարդկանց է ապշեցրել։ Նա եղել է «Քրիսի հրեշտակները» ֆուտբոլային հավաքականի անդամ, եւ նա մյուս անդամներից նույնպես գումարներ է  հավաքել ձվարանների քաղցկեղ ունեցող կանանց համար։ Քրիս Օլսապը, ում մոտ իսկապես ձվարանների քաղցկեղ է եղել, մահացել է հունվարին, իսկ նրա երկվորյակ քույրը՝ Փեթը, շարունակել է Ջեքսոնի համար գումարներ հավաքել։

Ջեքսոնին մեղադրել են երկու գողության մեջ՝ եւ նշանակել են տուգանք՝ 100000 ամերիկյան դոլարի չափով։