Նորածին երեխան ծանր հիվանդությամբ է վարակվել, երբ նրան գրկել է ընտանիքի ընկերը: Բժիշկները ծնողներին զգուշացնում են ոչ ոքի թույլ չտալ իրենց մանկիկների մոտ, թույլ չտալ նրանց գրկել եւ համբուրել:
Պերտ քաղաքից (Ավստրալիա) 35-ամյա Մեգան Կեկբեռնը Լայլա անվանակոչված երկրորդ դստերն էր ունեցել եւ ծննդաբերությունից հետո վերականգնվում էր մոր տանը: Նրանց հյուր էին եկել մի քանի ընկերներ եւ ընտանիքի անդամներ՝ տեսնելու նորածին աղջկան, որն այդ ժամանակ ընդամենը 2,5 շաբաթական էր:
Այցերի ժամանակ Կոկբեռնը նկատել է, որ Լայլային գրկած հյուրերից մեկը մրսած է:
«Ես համարձակություն ունեցա նրան թույլ չտալու երեխային գրկել: Ես վախենում էի վիրավորել կամ քննադատության ենթարկվել, որ իզուր եմ անհանգստանում,- հիմա հիշում է մայրը: - Ես ցանկանում էի, որ լավ լիներ, բայց հակառակը ստացվեց»:
Ընտանիքի ընկերը երեխային գրկել է մոտ մեկ րոպե, որի պատճառով Լայլան ծանր հիվանդացել է: Աղջիկը 2 օր հրաժարվում էր ուտելուց, շատ էր քնում եւ տառապում էր հարբուխից: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա 5 օր անցկացրել է առանց առողջանալու նշանների: Այդ ժամանակ երեխային բժիշկների հսկողության տակ են թողել եւս մեկ շաբաթ, սակայն ուժեղացված բուժումը չի օգնել:
«Երբեմն նրա շնչուղիներում այնքան լորձ էր հավաքվում, որ նա ուժեղ հազում էր: Առանց կողմնակի օգնության նա կապտում էր եւ շնչահեղձ լինում»,- պատմել է Մեգանը:
Երեխայի առողջությունը վերջնականապես կարգավորվել է միայն 3 տարեկանում:
Երկու երեխաների մայրը ծնողներին կոչ է անում ավելի ուշադիր լինել եւ պաշտպանել նորածին երեխաների առողջությունը՝ չվախենալով վիրավորել ծանոթների զգացումները:






