ԱՄՆ-ից 29-ամյա Էրիկա Ֆլեթսը դատի է տվել 4 կլինիկաների, որոնց բժիշկները 7 տարի շարունակ գլխուղեղի ուռուցքը միգրենի նախանշաններ են կարծել: Նա 10 մլն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում:
Աղջիկն առաջին անգամ գլխացավի եւ աչքերի առջեւ մթնելու գանգատներով հիվանդանոց էր դիմել 2010-ին: Նրան բուժում էին նշանակել, որը սակայն ոչ մի ազդեցություն չէր տվել:
2012-ին Էրիկան ուղեղի հետազոտություն էր անցել եւ նկարներում արդեն այն ժամանակ, նրա խոսքով, ուռուցքը երեւում էր, սակայն բժիշկը չէր նկատել այն: Պացիենտը շարունակում էր տանջվել գլխացավից՝ սպազմները ծոծրակին հասցվող կռանի հարվածների նմանեցնելով:
Երկու տարի անց Ֆլեթսը նորից էր դիմել բժշկի: Նա լսել էր աղջկա գանգատները եւ առանց ստուգումներ անցկացնելու մկանային լարվածության դեմ դեղեր էր նշանակել:
2017 թվականի փետրվարին Էրիկան դիմել էր շտապ օգնության ծառայությանը: Նա բողոքել էր բաբախող գլխացավից, սրտխառնոցից, դեմքի աջ հատվածի եւ ձեռքերի թմրումից եւ աջ աչքի տեսողության վատթարացումից: Եվ բժիշկները եզրակացրել էին, որ նրա մոտ միգրենի ոչ ստանդարտ տեսակ է եւ նրան տուն էին ուղարկել:
Այնուհետ հաջորդել էին մասնագետներին դիմելու անարդյունք այցերը: Օրեցօր Ֆլեթսի վիճակը վատթարանում էր. այդ ժամանակ նրա մոտ ուսերի եւ ողնաշարի ցավեր էին նաեւ սկսվել:
2017 թվակնի մայիսին՝ բժշկի դիմելու առաջին այցից 7 ատրի անց, նույն նախանշաներով ամերիկուհին դիմել էր ակնաբույժին: Նա զննել էր աղջկա աչքերը եւ ուղարկել ՄՌՏ-ի:
Աղջկա գլխում հսկայական ուռուցք էին հայտնաբերել եւ անհապաղ վիրահատել: Թեեւ ուռուցքը 80 տոկոսով է հեռացվել եւ շարունակում է փոքրանալ, Էրիկան դեռեւս գլխացավեր եւ լրացուցիչ բուժման կարիք ունի: Ավելին՝ նրա դեմքի աջ հատվածը դեռեւս կաթվածահար է:






