Երկու եղբայր եւ քույր որոշել են գաստրէկտոմիա կատարել (ստամոքսի ամբողջական հեռացում)՝ վախենալով, որ իրենց մոտ քաղցկեղ կախտորոշվի:
The Daily Mail-ը հայտնում է, որ ընտանիքի անդամները CDH1 գենետիկ մուտացիայի կրող են, որը կարող է առաջացնել ստամոքսի ագրեսիվ տեսակի քաղցկեղ: Չարորակ նորագոյացության այս տեսակի պատճառով արդեն մահացել են նրանց մայրն ու քույրը, ինչի հետ կապված Անգլիայում բնակվող 44-ամյա Թահիրը, 39-ամյա Սոֆյան եւ 27-ամյա Օմարը որոշել են արմատական միջոցների դիմել:
Ըստ գենետիկ անալիզի՝ ընտանիքի անդամների մոտ ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը հավասար է 90 տոկոսի: Սա հաշվի առնելով՝ Թահիրը, Սոֆյան եւ Օմարը որոշել են համաձայնվել գստրէկտոմիային: Վիրաբույժները ստամոքսի նմանակը ստեղծել են կերակրափողը բարակ աղիին միացնելու ճանապարհով:
Ուշագրավ է, որ վիրահատությունից հետո Սոֆյան հղիացել է եւ բժիշկների կանխատեսումներին հակառակ առողջ երեխա է ծնել:
Վիրահատության բացասական կողմն այն է, որ երեքն էլ վիրահատությունից հետո սարսափելի նիհարել են: Օրինակ՝ եթե Թահիրը մինչեւ վիրահատությունը 95 կգ էր, ապա հիմա՝ 63: Ավելի կամ պակաս նորմալ քաշ պահպանելու համար նրանք ստիպված են հետեւել իրենց սնունդին: Չնայած չեն ափսոսում ընդունած որոշման եւ բարդ վիրահատության ենթարկվելու համար:
Ընտանիքում միակ մարդը, ում մոտ CDH1 գենետիկ մուտացիա չի հայտնաբերվել, նրանց ավագ քույրն է՝ 49-ամյա Թրեյսին:
Մինչդեռ, բժիշկներն ընդունում են, որ անգամ գենետիկ մուտացիաների առկայության պայմաններում 100 տոկոս համոզվածություն չկա, որ պացիենտի կյանքի ընթացքում քաղցկեղը կսկսի զարգանալ: «Այս մասին անհնար է իմանալ»,- նշում են փորձագետները:






