Նեապոլից (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) 4 երեխաների մայր եւ 2 թոռների տատիկ 50-ամյա կինը հղիությունը շփոթել է դաշտանադադարի ախտանշանների հետ: The Daily Mail-ը հայտնում է, որ կինը եւ նրա մերձավորներն ապշահար էին, երբ հիվանդանոցում զննմամբ հայտնաբերվել է նրա 26-շաբաթական հղիությունը:

Միշելի հղիությունն ընթացել է առանց քաշ հավաքելու եւ առավոտյան սրտխառնոցի: Փորի ցավերը կինն ընդունել է որպես  կլիմաքսի եւ գայլախտի ախտանշաններ, որի դեմ պայքարում է 40 տարի: Հղիության դրական թեստը Միշելին եւ նրա մերձավորներին տառացիորեն ցնցել է: Կնոջ մոտ մեկ տարի դաշտան չէր նկատվել, եւ ավելի վաղ բժիշկներն արձանագրել էին նրա մոտ դաշտանադադարի սկիզբը:

Միշելը հղիության 35-րդ շաբաթում երեխային ունեցել է կեսարյան հատմամբ: Ինչպես մայրը, այնպես էլ երեխան առողջական որոշ խնդիրներ ունեին: Այսպես՝ փոքրիկը շնչառության եւ ապնոեի հետ կապված խնդիրների պատճառով 12 օր ինտենսիվ թերապիայի կարիք ուներ:

Սակայն ընթացիկ տարվա հունվարի 7-ին երեխան հիվանդանոցից դուրս է գրվել: Բժիշկների գնահատմամբ՝ նրա զարգացումը նորմալ է ընթանում: