F nucleatum բակտերիան, որը հաճախ է հանդիպում բերանի խոռոչում, արագացնում է հաստ աղիքի քաղցկեղի աճը, պարզել են Columbia University College of Dental Medicine-ի (ԱՄՆ) գիտնականները:

Հաստ աղիքի առողջ բջջի կուլտուրայում բացակայում է անեկսին A1 սպիտակուցը, որը խթանում է չարորակ ուռուցքի աճը: Մկների մասնակցությամբ փորձի ժամանակ գիտնականները պարզել են, որ անեկսինի ակտիվության ինհիբիրացումը Fusobacterium nucleatum բակտերիային խանգարում է ակտիվացնել քաղցկեղի զարգացմանը նպաստող ազդանշանային ուղիները, ինչը դանդաղեցնում է նորագոյացությունների աճը:

Գիտնականները նաեւ վերլուծել են աղիների առաջնային քաղցկեղով 466 պացիենտների ՌՆԹ-ի մասին տվյալների հավաքածուն եւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ անեկսին А1-ի մեծ ակտիվությունը կապված էր վատթարագույն կանխատեսման հետ՝ անկախ սեռից, տարիքից եւ ուռուցքի զարգացման փուլից:

Հետազոտողները հիմա աշխատում են որպես բիոմարկեր անեկսին А1-ի միջոցով քաղցկեղի ագրեսիվ տեսակների հայտնաբերման մեթոդների ստեղծման վրա, ինչպես նաեւ այս սպիտակուցը դիտարկում են որպես պոտենցիալ թիրախ նոր դեղամիջոցների համար:

ԱՄՆ-ում հաստ աղիքի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքերի թվով երկրորդ տեղն է գրավում: Այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում քաղցկեղի այս տեսակը նույնպես շատ տարածված է: