Վերջին երեք տասնամյակում զույգերի լույս աշխարհ գալու հավանականությունն աճել է 76%-ով, վկայում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգեման կենտորնի տվայլենրը։ Հիմանականում դա անպտղության բուժման արդյունք է:
Ընդ որում բազմապտուղ հղիությունները խնդիր են հանդիսանում, քանի որ այդ ժամանակ բարձր է տարբեր տիպի բարդությունների ռիսկը ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:
«Բժիշկների նոր խորհուրդների համաձայն 35-ից փոքր կանանց պետք է պատվաստել միայն մեկ էմբրիոն, իսկ 35-40 տարեկան կանանց՝ երկու- երեք»,- ասում է CBS News-ի թղթակից, բժիշկ Ջոն Լա Պուկը:
Նրա խոսքով, բժիշկերը խոստովանում են, որ արհեստական բեղմնավորման միջամտության ձեւերը (ЭКО) պետք է վերանայել:
Այս շաբաթ նաեւ տեղեկություն ստացվեց այն մասին, թե կարող է արդյո՞ք մարդն ունենալ ավելորդ քաշ եւ միեւնույն ժամանակ առողջ լինել: Նոր հոդվածում ասվում է, որ պատասխանը բացասական է:
CBS News-ի աշխատակից, բժիշկ Հոլլի Ֆիլլիպսն ասում է, որ սա եզակի հետազոտություն է ՝ հիմված 60 000 հիվանդների տվյալների վրա:
«Բանն այն չէ, թե դուք ձեզ առողջ զգում եք, թե՞ ոչ,- ասում է Ֆիլլիպսը,- խնդիրն այն է, որ պետք է ձգտել առողջ քաշի ՝ այլ խնդիրներից խուսափելու համար»:






