Պետությունն ամբողջությամն կվճարի բժշկական ծառայությունները, որոնք կապված են օնկոլոգիական հիվանդություններով երեխաների քիմիաթերապիայի հետ, սակայն դա չի ներառում քիմիաթերապիայի դեղերը: Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ամեն տարի գլխուղեղում, թոքերում եւ այլ օրգաններում գրանցվում են, այսպես կոչված, սոլիդ ուռուցքներ են (դրանք այն ուռուցքներն են, որոնք զարգանում են ոչ արյունաստեղծ բջիջներից): Այսպիսի պացիենտների մոտ 70 տոկոսը բուժվում է Հայաստանում, մնացյալը ստիպված են բուժում որոնել այլ երկրներում: Նրանց համար, ովքեր Հայաստանում են բուժվում,  պետությունը վճարում է ոչ թե դեղերի դիմաց, այլ բուն քիմիաթերապեւտիկ բուժման, «որ ծնողները ստիպված չլինեն վճարել կաթետերների, հիվանդասենյակի եւ այլնի համար», նշեց նախարարը:

Անցյալում այս ոլորտում համավճար էր գործում՝ փողի մի մասը պետությունն էր վճարում, մնացյալը լրացնում էին երեխայի ծնողները: Ծնողներին համավճարից ազատելու համար պետությունը լրացուցիչ 50 մլն դրամ է հատկացրել:

Քննարկման մասնակիցների խոսքով՝ քիմիաթերապիայի ծախսերն ամբողջությամբ ծածկելու նախարարի հայտարարությունները, հավանաբար, սխալ են հասկացվել, ինչը հանգեցրել է խառնաշփոթի, ինչի հետեւանքով էլ բարեգործական հիմնադրամները, որոնք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար վճարելուն են օգնում, դրամական միջոցներ հավաքելու հարցում բախվել են լուրջ դժվարությունների. դոնորները սկսել են ասել, թե քանի որ քիմիաթերապիայի համար պետությունն է վճարում, ապա իրենց նվիրատվությունների անհրաժեշտություն այլեւս չկա:

Իրականում պետությունը վճարում է միայն բուժծառայությունների համար, բայց ոչ դեղերի, որոնք, նշենք, չափազանց թանկ արժեն: Բարեգործական հիմնադրամներն են օգնում հիվանդ երեխաներին քիմիաթերապիայի դեղերը գնել, որոնց օգնությունը ինչպես երբեք, դեռեւս արդիական է:

Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջերս նշել էր, որ իր ղեկավարած City of Smile բարեգործական հիմնադրամը քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար 5 ամսում ծախսել էր 70 մլն դրամից ավելի, սակայն անգամ այս գումարը բոլորին չի բավականացրել. լավագույն դեպքում տարեկան անհրաժեշտ է մոտ 240 մլն: