Սարսափելի դեպք է տեղի ունեցել Հյուսիսային Կարոլինայից փոքրիկ Էվի Լեյթվուդի հետ։ Ինչպես հատնում է The Sun-ը, 2018 փետրվարին աղջիկը լյարդի փոխպատվաստման վիրահատություն է տարել։ Վիրաբուժական միջամտությունը հաջող է ընթացել, սակայն ծնողներին ցնցում էր սպասվում՝ փոխպատվաստված օրգանում քաղցկեղային բջիջներ էին հայտնաբերվել։ Պարզվել է, որ լյարդի դոնորը գլխուղեղի քաղցկեղից է մահացել, սակայն բժիշկները նրա օրգանը փոխպատվաստման համար պիտանի են համարել։

Փոքրիկի մոտ առողջական խնդիրները սկսվել են իննամսյա տարիքում՝ բժիշկները հայտարարել էին լյարդի փոխպատվաստման անհրաժեշտության մասին։ Դոնորը գտնվել էր 24 ժամվա ընթացքում։ Թվում էր, թե հաջողված վիրահատությունից հետո աղջիկը պետք է առողջանար, սակայն շուտով նրա մայրը ուշադրություն է դարձրել դստեր կողոսկրերի շրջանում տարօրինակ պնդության վրա։ Ինչպես պարզվել է, քաղցկեղային բջիջները փոխպատվաստված լյարդից տարածվել են երեխայի կողոսկրերում, երիկամներում եւ որովայնի խոռոչում։ 

Հետազոտությունը աղջկա մոտ գլիոբլաստոմա՝ գլխուղեղի ուռուցքի ագրեսիվ տեսակ է հայտնաբերել, որը լյարդի դոնորի մահվան պատճառ է դարձել։ Բժիշկների գնահատականներով, հնարավորությունը, որ Էվիին կփոխանցվեն դոնորի քաղցկեղային բջիջները, կազմում էին 0,5 տոկոս։

Էվին քիմիաթերապիայի կուրս է անցել, սակայն բժիշկները չեն շտապում նրա առողջացման հետ կապված կանխատեսումներ անել։