Անհայտ կինը հրաշքով փրկվել է այն բանից հետո, երբ ռելսերի վրա կարիքներն է հոգացել եւ ընկել գնացքի տակ: Հսկող տեսախցիկի տեսագրությունը հրապարկել է The Mirror-ը:
Դեպքը տեղի էունեցել մարտի 9-ին Մումբայ քաղաքի (Հնդկաստան) երկաթուղային կայարանում, տեղական ժամանակով մոտավորապես երեկոյան 11:00-ին: Հոլովակում երեւում է, որ կինը մոտեցող գնացքի առաջ՝ ռելսերի վրա կարիքներն է հոգում: Տեսնելով գնացքը՝ նա ձեռքերով ձգվում է դեպի կառամատույցը՝ բախումից խուսափելու համար, սակայն չի հասցնում դուրս գալ եւ հայտնվում է գնացքի եւ հենահարթակի միջեւ նեղ արանքում:
Նրան օգնության են շտապում ոստիկանը եւ մյուս ուղեւորները, որոնք նրան օգնում են դուրս գալ:
Տեսոչւ Սատիշ Մենոնի խոսքով՝ մեքենավարն օպերատիվ արձագանքել է կատարվածին եւ հասցրել է ժամանակին արգելակել:Կնոջ ինքնությունն այդպես էլ չեն պարզել: Հրաժարվելով բժշկական օգնությունից՝ նա ինքնուրույն հեռացել է կայարանից:





