Ինչ ձեւերով ասես մարդիկ չեն լվանում իրենց ատամի խոզանակը. գցում են աման լվացող մեքենայի, բերանի խոռոչը ողողելու համար նախատեսված լուծույթների կամ ատամների պրոթեզները մաքրող փրփրող լուծույթների մեջ։ Որոշ մարդիկ եռացնում կամ սառեցնում են խոզանակները։

«Այս ամենն իզուր է,-ասել է ամերիկացի ատամնաբույժ Կարին Կանը,- ես առաջարկում եմ խոզանակը  ողողել տաք ջրի մեջ»։

Ահա թե էլ ինչ է առաջակում Կանը ատամի խոզանակները ճիշտ պահելու համար։

«Երբ խոզանակի վրա կան գունային փոփոխություններ,  փառ՝ վերին շերտում կամ խոզանակի մազերը թուլացել են, ապա խոզանակը փոխելու ճիշտ ժամանկն է։ Խոզանակը միշտ պետք է ուղիղ եւ մաքուր տեսք ունենա։ Մի լավ ողողեք այն՝ ատամի մածուկի մնացորդները լվանալու համար»։

Եթե ատամի խոզանակը կասկածելի տեսք ունի, ապա փոխեք այն։ Եթե արտաքին փոփոխություններ չկան, ապա խորհուրդ է տրվում փոխել ատամի խոզանակը չորս ամիսը մեկ անգամ։ Եթե Ձեզ մոտ սնկային կամ վիրուսային վարակ է, անպայման փոխեք Ձեր ատամի խոզանակը բուժումը սկսելուց եւ ավարտելուց հետո։ 

Ոչ մեկին մի տվեք Ձեր խոզանակը՝ անգամ Ձեր երեխաներին։

Պահեք ատամի խոզանակը բաց պահարանում, այլ ոչ թե կեղտոտ տուփերի, բաժակների եւ քեյսերի մեջ։ Դա կարող է նպաստել բորբոսների կամ մանրէների առաջացմանը, ինչն էլ կարող է դառնալ բերանի խոռոչի հիվանդությունների պատճառ (օրինակ, գինգիվիտ):