Թլպատումը ոչ մի կերպ չի ազդում տղամարդու սեռական կյանքի վրա՝ այսպիսին են այս հարցին նվիրված 40 հետազոտություննեի տվայները:  Սիդնեյի համալսարանի գիտնական Բրայան Մորիսի խոսքով՝ այս միջամտությունը չի ազդում ոչ զգայունության,  եւ ոչ էլ բավարարվածության մակարդակի վրա:

Ավելին, ապացուցված է թլպատման օգտակարությունը բժշկական տեսանկյունից: Մասնավորապես, նվազում է սեռական ճանապարհով փոխանցվող ՄԻԱՎ-ի եւ այ վարակների հավանականությունը: Նվազում է նաեւ շագանակագեղձի եւ առնանդամի  քաղցկեղի հավանականությունը, իսկ կանանց մոտ, ում զուգընկերները թլպատված են, նվազում է արգանդի վզիկի քաղցկեղի եւ տարբեր վարակների, օրինակ՝ ՄԻԱՎ-ի, խլամիդիայի հավանականությունը:

Ինչ վերաբերում է թլպատման ազդեցությանը սեքսի որակի վրա, ապա 40473 տղամարդու( որոնցից 50%-ը թլպատված էին) տվյալների հետազոտումը ցույց է տալիս, որ միջամտությունը չի ազդել ո՛չ զգայունության, ո՛չ գրգռվածության, ո՛չ սեքսի ժամանակ զգացողությունների վրա եւ ո՛չ էլ էրեկտիլ ֆունկցիայի,  սերմնաժայթքման ժամանակի, սեռական ակտի տեւողության, օրգազմի (հեշտանքի) եւ սեքսից բավարարվածության վրա, հաղորդում է The Daily Mail-ը: