66 ամյա Մարգարեթ Ջոնսը ապրում է սարսափելի տանջանքների մեջ, քանի որ նա արդեն երկու տարի է ինչ սպասում է, որ պետք է վիրահատեն իր մարմնում առկա երեք ճողվածքները։ Դրանցից մեկը նման է նորածին երեխայի գլխի, մյուսը՝ սեխի չափ ունի, իսկ երրորդը՝ նոր է սկսել զարգանալ։
Ճողվածք առաջանում է այն դեպքում, երբ մկանների թուլության հետեւանքով մարմնի ինչ-որ մի մաս դուրս է գալիս մկանների կամ շրջակա հյուսվածքների պատերի միջից։ Մկանները պետք է բավականին ուժեղ լինեն, որպեսզի կանխեն օրգանների տեղաշարժումները։ Դրանք կարող են առաջանալ որովայնի խոռոչի ցանկացած հատվածում եւ այս հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։
«Նման մեծ չափի ճողվածքները անհարմարություններ են առաջացնում նստելիս եւ քնելիս։ Ես ամբողջ ժամանակ անվասայլակի մեջ եմ։ Ինձ անհապաղ վիրահատություն էին նշանակել դեռեւս երկու տարի առաջ, բայց հետո այն հետաձգվեց։ Մայիսի 20-ին պետք է կայանար մի նոր վիրահատություն, բայց այն նույնպես հետաձգվեց մինչ հունիսի 9-ը, որը դարձյալ չի կայանալու։ Իսկ ամենասարսափելին այն է, որ երբ ես ասում եմ ճողվածք, մարդիկ չեն պատկերացում դրա լրջությունը»,- ասել է Daily Mail-ին տիկին Ջոնսը Սուոնսի Սիթիից։

Սուոնսի Սիթիում գտնվող Աբերթավ Բրո Մորգան համալսարանի Առողջապահապական խորհուրդը ներողություն է խնդրել վիրահատությունները հետաձգելու համար՝ պատճառաբանելով, որ նախապատվությունը տվել են քաղցկեղով հիվանդ մարդկանց։ Միեւնույն ժամանակ նրանք խոստացել են, որ որքան հնարավոր է շուտ վիրահատության մեկ ուրիշ օր կընտրեն տիկին Ջոնսի համար։






