Քաղցկեղի դեմ պայքարում ձեռքբերումներից մեկը գենային թերապիան է, որը տրանսֆորմացնում է արյան բջիջերը զինվորների, որոնք պետք է գտնեն եւ ոչնչացնեն քաղցկեղային բջիջերը, ասում են բժիշկները։

Սպիտակարյունության նույն տիպով մի քանի հիվանդների մի քանի տարի առաջ ենթարկեցին միանվագ, փորձնական բուժման, եւ նրանցից մի քանիսը այժմ ապրում են առանց քաղցկեղի: Ավելի ուշ հետազոտական խմբերը բուժում էին ոսկրածուծի եւ արյան քաղցկեղի տարբեր տեսակներով ավելի քան 120 հիվանդի, եւ ստացան ապշեցուցիչ արդյունքներ:

«Դա շատ հետաքրքիր է , -ասում է Վաշինգթոնի համալսարանի արյան հիվանդությունների  բաժնի վարիչ, Արյունաբանների ամերիկյան միության նախագահ Յանիս Աբկովիցը,- դուք վերցնում եք հիվանդի բջիջը եւ այն զինվոր եք դարձնում»:

Հետազոտություններից մեկում լիմֆոբլաստային սպիտակարյունությամբ տառապող բոլոր հինգ մեծերը եւ 22 երեխաներից  19-ը ունեցել են լրիվ ռեմիսիա:

8-ամյա Էմիլի Ուայտհեդի քաղկեղն այքան էր առաջխաղացել, որ բժիշկները կարծում էին, որ մի քանի օրից կդադարեն գործել նրա հիմնական օրգանները: Նա առաջին երեխան էր, ով գենային բուժում ստացավ, եւ  երկու տարի անց նրա մոտ  քաղցկեղի ոչ մի ախտանշան չկա:

Շատ հիվանդներ հաջողությամբ բուժվում են քիմիոթերապիայի կամ ոսկրածուծի եւ ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով, բայց փոխպատվաստումները շատ ռիսկային են եւ դոնորներ էլ միշտ չէ, որ հնարավոր է գտնել: Մինչ այժմ գենային թերապիան փորձարկվել է երկու մարդու վրա, որոնց բուժման մյուս եղանակները չէին օգնել, եւ ովքեր  մահվան շեմին էին :

Քրոնիկ լիմֆոլեյկոզով հիվանդների առաջին 14 հիվանդներից չորսը ունեին լրիվ ռեմիսիա (ախտադադար), չորսը՝ մասնակի, իսկ մյուսներն ընդհանրապես չէին արձագանքել բուժմանը: Այնուամենայնիվ, մասնակի ախտադադարով որոշ հիվանդներ շարունակում են հետեւել, թե ինչպես է  բուժումից մեկ տարի անց քացկեղը հետ զարգանում, հաղորդում է CBS News-ը։

Բժիշկները նաեւ բուժում էին սուր լիմֆոլեյկոզով հիվանդների: Բոլոր հինգ մեծերը եւ 22 երեխաներից  19-ը ունեցել էին ամբողջական ախտադադար:

Մոտավորապես երկու տարի առաջ Քաղցկեղի ազգային իստիտուտում բժիշկ Ջեյմս Կոհենդերֆերը եւ  այլոք սկսեցին բուժել  11 լիմֆոմայով եւ չորս քրոնիկ լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդների:  Նրանցից վեցը ունեին լրիվ ախտադադար, իսկ մյուս վեցը՝ մասնակի: