2013 թվականին Բրեքոն քաղաքից (Ուելս) Լիլի Բրիգսի տեսողությունը սկսել է վատթարանալ, ականջների մեջ աղմուկ է հայտնվել եւ գլխապտույտներ են սկսվել: Լիլին այդ ժամանակ 13 տարեկան էր, եւ նրան բուժող բժիշկը որոշել է, որ նրա մոտ ուղղակի սեռական հասունացում է սկսվել, իսկ այդ ախտանշանները կապված են օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների հետ:

Լիլին բժշկի նշանակած բուժման կուրս է ստացել, սակայն ախտանշանները չեն վերացել: Ավելի քան կես տարի հետ աղջկա գլխուղեղի ՄՌՏ են կատարել, որով օրգանի կառուցվածքում շեղումներ են հայտնաբերվել: Պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է վիրահատության ոչ ենթակա ուղեղի քաղցկեղ, քանի որ ուռուցքը դժվար հասանելի տեղում է:

Բժիշկները հավաստիացրել են, որ ուռուցքը աղջկա կյանքին չի սպառնում, քանի դեռ չի աճում: Լիլիին կատարել են ուղեղի վրա ճնշման վերացման միջամտություն եւ տուն են ուղարկել: Բժիշկների խոսքով՝ նա լրացուցիչ բուժման կարիք չուներ: 2017 թվականի մարտին նրա մոտ կիստա է հայտնաբերվել եւ հեռացվել է:

Լիլին հիմա 19 տարեկան է եւ վերահսկում է իր առողջական վիճակը, պարբերաբար բուժզննումներ է անցնում: Նրա գլխի մեջ եղած ուռուցքը համեմատում են տկտկացող ռումբի հետ. անհայտ է, թե այն հետո իրեն ինչպես կպահի:

«Իմ ուղեղի մեջ կարող է եւս մեկ ուռուցք կամ կիստա առաջանալ: Կամ ուռուցքը կարող է ավելի ագրեսիվ դառնալ,- բացատրում է Լիլին: - Բայց ես ապրում եմ այսօրով՝ ընդունելով այն, ինչն այն ինձ տալիս է»: