Հյուսիսային Յորքշիրից (Անգլիա) փոքրիկ Ուինթեր Սեյմուրը ծնվել է շատ հազվադեպ՝ անհնազանդ մազերի համախտանիշով: Այս գենետիկ համախտանիշը հանդիպում է 76 միլիոն մարդուց միայն մեկի մոտ, իսկ դրա զարգացման «մեղավորը» PADI3, TGM3 կամ TCHH գեներում մուտացիաներն են:

The Sun-ը փոխանցում է, որ Ուինթերը սեւ մազերով է ծնվել, սակայն դրանք սկսել են արագ բաց գույնի վերափոխվել, ինչի հետեւանքով աղջիկը, նրա մոր՝ Շառլոտայի խոստովանությամբ, 9-ամսականում ճուտիկի էր նմանվել: Տարիների ընթացքում նրա մազերն այնքան խիտ են դարձել, որ դրանց վրա ոչ մի կերպ չեն ազդել մազերը ուղղող հայտնի միջոցներից ոչ մեկը: Նրա մազերը գործնականում անհնար է սանրել, այս պատճառով դպրոց գնալուց առաջ Ուինթերի մազերը պարզապես պոչ են կապում:

Ծնողներն անմիջապես չեն հասկացել, որ նման տպավորիչ մազերի պատճառը գենետիկ խանգարումն է: Նրանք սկզբում կարծում էին, որ աղջիկը պարզապես շատ խիտ մազեր ունի, սակայն  տարիներին զուգահեռ իրավիճակը միայն խորացել է: «Ուինթերը երբեմն արտասվում էր, քանի որ չափազանց զգայուն մաշկի պատճառով կարող էին ցավել նրա մազարմարտները: Մենք հնարավոր ամեն ինչ փորձել ենք, որ մազերը գոնե մի կերպ  ուղղենք»,- ասում է Շառլոտան:

Չնայած դրան, աղջիկն ինքը գոհ է, որ իր սանրվածքը մշտապես ուշադրության կենտրոնում է:

Աշխարհում հայտնի է անհնազանդ մազերի համախտանիշի ընդամենը 100 դեպքի մասին: Կարծիք կա, որ Ալբերտ Էյնշթեյնը նույնպես տառապել է այս հազվադեպ գենետիկ մուտացիայով: