Հեմոդիալիզի համար սարքերի մատակարարման տենդերին միջամտելու հետեւանքով հիվանդներից ոչ մեկը չի տուժել։ Այս մասին ապրիլի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի կողմից կազմակերպված ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարն ընդգծել է, թե դրան հաջողվել է հասնել այն բանի շնորհիվ, որ բոլոր հետագա գործողությունները ժամանակին կանխվել են։ «Մեր խնդիրը շուկային միայն ամենաորակյալ ապրանք մատակարարելն է»,- ասել է Թորոսյանը։

Նշենք, որ բժշկական հաստատություններին հեմոդիալիզի սարքերի մատակարարման համար հայտարարված տենդերներին ենթադրյալ միջամտության հետ կապված քրեական գործի հարուցման շրջանակներում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ մեկ այլ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը։

Բացի այդ, դատարանը վճիռ է կայացրել «Զորաշեն» ընկերության ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի ձերբակալության մասին։ Հենց «Զորաշենն» է հաղթել հեմոդիալիզի սարքերի մատակարարման տենդերը։

Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308 հոդվածների 3-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով, Ադյանին եւ Խաչատրյանին՝ 308 հոդվածի 2-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով։